«Մարտի 1»–ը չի կարող կրկնվել.Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը երթի ընթացքում անդրադարձավ  ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի` երկխոսության կոչին. «Պատրաստ եմ քննարկել Սերժ Սարգսյանի հեռացման պայմանները: Մենք վենդետաներ չենք ուզում, վրեժխնդրություն չենք ուզում, ուզում ենք, որ իշխանության փոխանցումը ժողովրդին մաքսիմալ անցնցում տեղի ունենա: Ես էլ եմ կարծում, որ կարող են լինել անդառնալի կորուստներ, դրա համար Սերժ Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ ընդունել մեր բոլոր պայմանները»,-ասաց նա: Փաշինյանը նշեց, որ եթե Սերժ Սարգսյանը մտավախություն ունի, որ իր ընտանիքը, թոռները վատ վերաբերմունքի կարժանանան, ինքը երաշխավորում է, ժողովուրդը երաշխավորում է, որ այդպիսի բան լինել չի կարող, քանի որ Հայաստանում ներհայաստանյան թշնամանքի էջը փակված է:

  ««Մարտի 1»–ը չի կարող կրկնվել, քանի որ ի տարբերություն մարտի մեկի, այսօր ողջ հայությունն աջակցում է շարժմանը, և կոչ արեց սփյուռքի հայրենակիցներին այդ աջակցությունը մեծացնել, անընդհատ զանգերով, նամակներով ճնշել իշխանությանը: Նա կոչ արեց  Սերժ Թանկյանին, Շառլ Ազնավուրին, Հայաստանի և սփյուռքի մտավորականներին անհապաղ խմբվեն և նախաձեռնություն ցուցաբերեն: Ես չեմ հավատում, որ ՀՀ-ում կա ոստիկան, զինվորական, որ պատրաստ է մեզ վրա կրակել: Հայ ազգի ցանկացած ներկայացուցչի կրակոց պետք է ուղղված լինի շփման գծից այն կողմ` անհրաժեշտության դեպքում:Այս իրավիճակը չհամեմատել այլ ժամանակների հետ, քանի որ ներկայումս ուրիշ իրավիճակ է, և որևէ եզր չկա նախկին իրադարձությունների հետ»,-ասաց նա: Նա նշեց, որ այսօր ամեն քաղաքացի պայքարում է ընտանիքի արժանապատվության համար: Ես շփման համար փակ չեմ, բայց քննարկման թեման կարող է լինել Սերժ Սարգսյանի հեռացման պայմանները: Այս մասին շարունակեց պնդել Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ այդ պայմանները պետք է ընդունեն ոչ միայն ինքը, այլ շարժման մասնակիցներին: «Սերժ Սարգսյանն իրականում չի տիրապետում իրավիճակին, ես կարծում եմ, որ այնքան էլ լավ չի պատկերացնում, թե ինչ է կատարվում Հայաստանում»-ասաց նա։

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video) Փաշինյանի գրպանի «տուզիկնե՞րն եք» դառնում, թե՞․․․ Սուրենյանցը՝ ՍԴ-ի դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am