Իշխանությունը կարող է անել իր քայլը.բողոքի ակցիաներ

Հայկական ժամանակը գրում է.Հայաստանում տեղի ունեցող բողոքի զանգվածային ցույցերը հետին պլան են մղել համաշխարհային իրադարձությունները: Մերթընդմերթ հայկական լրահոս են ներթափանցում ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի մասին լուրեր, որոնք, սակայն, պահանջարկ չեն վայելում: Հայկական բողոքի ալիքի պատճառով Հայաստանում չի լսվում նաև այլ երկրներում բարձրացվող բողոքի աղմուկը: Ապրիլի 14-ից Բուդապեշտի կենտրոնում հանրահավաքներ են ընթանում՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ և վերահաշվարկի պահանջով: Ըստ ընտրությունների արդյունքների՝ իշխանական «Ֆիդես» կուսակցությունը և նրա կոալիցիոն գործընկեր Քրիստոնեադեմոկրատական ժողովրդական կուսակցությունը ստացան քվեների 48%-ը և խորհրդարանի 199 տեղերից 133-ը: Դա իր հերթին թույլ է տալիս երկրի վարչապետ Վիկտոր Օրբանին 4-րդ անգամ ընդհանրապես և 3-րդ անգամ անընդմեջ դառնալ երկրի վարչապետ: Այն նույն Վիկտոր Օրբանին, որ 2012 թ., ինչպես հետագայում պարզվեց 7 միլիոն դոլարի դիմաց, Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջան: Բուդապեշտում տեղի ունեցած ցույցերը հետաքրքիր են այն առումով, որ դրանց ներկա են լինում ամենատարբեր քաղաքական կողմնորոշման կուսակցություններ և կազմակերպություններ: Այնտեղ նկատվում են Եվրամիության տարբեր երկրների, հենց Եվրամիության, ԼԳԲՏ համայնքի դրոշներ, ինչպես նաև բացահայտ հակառուսական բովանդակությամբ պաստառներ: Բանն այն է, որ Օրբանը ԵՄ ներսում ստեղծել է մի պետություն, որը հիմնված է կայսերական նոստալգիայի և պաթոսի վրա: Իրականում Հունգարիայի քաղաքական համակարգը ենթադրում է, որ իշխող կուսակցությունը, ունենալով ժողովրդական վստահության մանդատը, պարտավոր չէ հետևել իշխանության թևերի բաժանման սկզբունքին, ապահովել փոքրամասնությունների, ընդդիմության և ԶԼՄ իրավունքները: Բացի այդ Հունգարիայում տարածված են հայ իրականությունում ևս առկա կոռուպցիան և «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքը: Օրինակ, Օրբանի հարազատ Ֆելչուտ գյուղում, որն ունի ընդամենը 1700 հոգի բնակչություն կառուցվել է 3800 հոգանոց մարզադաշտ և երկաթուղի: Դրանից հետո հայտնի դարձավ, որ Օրբանի փեսայի ընկերությունը կասկածվում է ԵՄ տրամադրած գումարների մսխման մեջ: Իսկ ԶԼՄ-ները երկրում գրեթե ամբողջապես պատկանում են Օրբանի մտերիմներին և ստեղծում վարչապետի համար հարմար հասարակական կարծիք: Այս տեսանկյունից ցուցարարների բողոքը հասկանալի է: Սակայն, եթե անգամ ցուցարարներին հաջողվի արդյունքի հասնել և վերահաշվարկ իրականացնել՝ դրանից արդյունքները լուրջ փոփոխությունների չեն ենթարկվի. «Ֆիդեսի» և նրա կոալիցիոն գործընկեր Քրիստոնեադեմոկրատական ժողովրդական կուսակցության հաղթանակն անվիճելի է: Բանն այն է, որ հունգարացիները պետք է ընտրություն կատարեին ազգայնականության հետ սահմանակից կայսերական հայրենասիրության պաթոսի և ԼԳԲՏ ու միգրանտների ջատագով «լիբերալ ժողովրդավարական» ուժերի միջև: ԶԼՄ-ների աշխատանքի արդյունքում հաղթեց պաթոսը: Ընդ որում, կայսերական պաթոսի ձայներ խլել էր նաև երկրորդ տեղը գրաված «Ջոբիկ» երբեմնի ազգայնական կուսակցությունը, որին բաժին է հասել 26 մանդատ: Հունգարական բողոքի ալիքը, սակայն, այնքան էլ ժողովրդական չէ: Ամերիկյան կառավարությունը բացահայտ աջակցություն է հայտնում Սորոսի հովանավորած Կենտրոնական Եվրոպական Համալսարանին և լուրջ մեղադրանքներ հնչեցնում Օրբանի հասցեին: Նման իրավիճակում բարդ է խուսափել «ֆինանսավորված հեղաշրջման փորձ» պիտակավորումից: Միամտություն կլինի ենթադրել նաև, որ կայսերական նկրտումներ ցուցաբերող Օրբանը ընթառաջ կգնա հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց պահանջին և կզիջի իր դիրքերը, ինչպես տեղի է ունենում, օրինակ Սլովակիայում: Սլովակիայում բողոքի ցույցերը սկսվել են փետրվարին, երբ հայտնի դարձավ հետաքննող լրագրող Յան Կուչակի և նրա ընկերուհու սպանության մասին: Կուչակի վերջին հետաքննության արդյունքում պարզ էր դարձել, որ կառավարության ղեկավար Ռոբերտ Ֆիցոն ԵՄ տրամադրած գումարներով մեքենայություններ է կատարում, և որ այդ մեքենայություններին, ամենայն հավանականությամբ խառնված է իտալական մաֆիան: Սլովակիան, շատերի համար անակնկալ կերպով, հանդես եկավ որպես քաղաքացիական հասարակության երկար տարիների փորձ ունեցող երկիր: Սկզբում, խաղաղ ցույցերի և հանրային ճնշման արդյունքում հրաժարական տվեց Ռոբերտ Ֆիցոն: Փետրվարի վերջին հրաժարական ներկայացրեց մշակույթի նախարար Մարեկ Մադյարիչը, իսկ մարտին նույն կերպ վարվեց ներքին գործերի նախարարը: Ապրիլի 15-ին Բրատիսլավայում տեղի ունեցավ 30 հազար հոգանոց ցույց՝ Կուչակի սպանությունը բացահայտելու պահանջով: Ապրիլի 18-ին Սլովակիայի ոստիկանապետ Տիբոր Գաշպարը հեռացավ պաշտոնից, իսկ Կուչակի սպանությամբ զբաղվելու է միջազգային քննիչների խումբը:   Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 20-ի համարում:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video) Փաշինյանի գրպանի «տուզիկնե՞րն եք» դառնում, թե՞․․․ Սուրենյանցը՝ ՍԴ-ի դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am