Գիսանե Պալյան. «Ինչքա՞ն կարելի է ժողովրդի համբերության հետ խաղալ, չափ գոյություն ունի»

Կոմպոզիտոր, երաժիշտ Գիսանե Պալյանը, անդրադառնալով արդեն 9 օր շարունակ Երեւանում եւ ՀՀ բոլոր մարզերում իրականացվող քաղաքացիական անհնազանդության երթերին, հանրահավաքներին, բողոքի ալիքներին, նշեց, որ սա ուղղակի շարժում չէ՝ կազմակերպված մի խումբ մարդկանց կողմից, այլ՝ համաժողովրդական շարժում․ «Ինչքա՞ն կարելի է ժողովրդի համբերության հետ խաղալ, չափ գոյություն ունի, հասկանում ենք, որ ինչ-որ բան դժվար է, պատերազմական վիճակ կա օդում կախված, տնտեսական ճգնաժամ է, տարբեր բաներ կարելի է պատճառ բերել, բայց ես վստահ եմ, որ ցանկության դեպքում գոնե մի քիչ հնարավոր է սովորական մարդկանց կյանքը թեթեւացնել։ Եթե բոլորը վատ ապրեն, ինչ-որ ձեւով կհասկանաս․ 90-ականների մութ տարիներին այդ կոնտրաստը համաչափ էր, բոլորն ուրիշ ձեւ էին դրան վերաբերվում, որովհետեւ հասկանում էին, որ ընդհանուր բոլորի վիճակն է այդպիսին՝ պատերազմական վիճակ է։ Հիմա, երբ տեսնում ես, որ շատ մեծ է այդ տարբերությունը հարուստների ու չքավորների միջեւ, ու պատճառաբանությունը, թե բյուջեում գումար չկա՝ թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնելու, ընդհանրպես ընդունելի չէ։ Ո՞ւր է գնում այդ բյուջեն, ինչո՞ւ չի լցվում, այդ հարկատուներն էլի իշխանության ներկայացուցիչներն են կամ նրանց բարեկամները, որոնք պետք է օրենքով շարժվեն եւ նորմալ հարկեր վճարեն, որպեսզի բյուջեն լցվի։ Այսինքն՝ իրականում ամեն ինչ կարելի է անել։ Սա վերջին կաթիլն է, եւ ես ուրախ եմ, որ այս համաժողովրդական վիճակը ստեղծվեց, որովհետեւ մի քանի շարժումներից հետո, երբ հիասթափություն եղավ մարդկանց մոտ՝ ոչինչ չփոխվելու արդյունքում, մտավախություն կար, որ մարդիկ պասիվացել են ու ոչ մի բանի չեն արձագանքի, զարթոնք չի լինի։ Բայց հիմա տեսնում եմ դա՝ ի դեմս երիտասարդների, որը շատ է ուրախացնում ինձ։ Այստեղ ոչ մի արտառոց բան չկա, ավելին՝ շատ բնական երեւույթ է տեղի ունենում, հաստատ՝ ժողովուրդը վատ է ապրում, դուք ինքներդ էլ դա գիտեք, դա նույնիսկ ասելու բան չէ։ Եթե ինչ-որ մեկը վերեւում չգիտի, թե հասարակ մարդը ոնց է ապրում, թող գնան իրենց դավթարները բացեն ու տեսնեն, թե մարդկանց ինչքան են աշխատավարձ վճարում։ Ո՞նց կարող են չիմանալ, պարտադիր չէ մարդկանց բնակարանների դռները թակել ու տեսնել, թե ոնց են ապրում, նայեք՝ ինչքան թոշակ ու աշխատավարձ եք տալիս։ 40 հազար դրամով մարդիկ ո՞նց ապրեն եւ ո՞նց կարող են չդժգոհել»։ Գիսանե Պալյանն ընդգծում է՝ մարդկանց չպետք է հասցնեին այս վիճակին․ «Ի՞նչ զիջումներ կարող են լինել, իրենք են ժողովրդի ծառաները, նրանք պիտի ծառայեն, որ ժողովուրդը լավ ապրի, բայց մենք ենք դարձել իրենց ծառաները։ Այստեղ օրենքի գերակայությունն է ամենակարեւորը, բայց օրենքն ընդհանրապես չի աշխատում մեր երկրում, որովհետեւ միայն հասարակ մարդկանց վրա է աշխատում։ Եթե օրենքով ապրեն բոլորը՝ հարկատուն հարկը վճարի, վերնախավն օրենքով ապրի, մենաշնորհներ չլինեն, միանգամից կուղղվի այս վիճակը։ Իսկ դրա համար ընդամենը պետք է, որ բոլորն օրենքով ապրեն, բայց ո՞նց, եթե իրենց վրա ո՛չ վերահսկողություն կա, ո՛չ դատարան։ Անկեղծ ասած՝ չգիտեմ հանգուցալուծումն ինչպես կլինի, չեմ կարող ասել, թե չեմ հավատում, որ բան կփոխվի, որովհետեւ ավելի շատ հավատում եմ։ Պարզապես չեմ պատկերացնում, թե դա ինչպես պետք է լինի»։ Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 977 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am