Ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, որ հենց հիմա բանակցենք և երկխոսենք.Կարեն Կարապետյան

Հայաստանի առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը՝ նոր պաշտոնին նշանակվելուց հետո առաջին հարցազրույցն է տվել: Արմենիա հեռուստաընկերության եթերում նա խոսել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: «Ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, երկրի ապագայի համար անհանգիստ մարդկանց՝ վերանայել իրենց մոտեցումները և երկխոսություն սկսել բոլոր հարթակներում, որպեսզի ապահովվի երկրի կայունությունը: Նույնիսկ պատերազմող երկրները բանակցում են և տրամաբանական լուծման են գալիս: Մենք՝ հայերս, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, պարտավոր ենք մեր տան մեջ նստել, ռացիոնալ բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել այս իրավիճակից դուրս գալու համար: Ապակայանության դեպքում տուժելու ենք բոլորս, տուժելու է մեր երկիրը»,ասել է նա: Դուք  ինքներդ պատրա՞ստ եք որևէ կերպ հանդես գալ նախաձեռնությամբ կամ միանալ որևէ հարթակի, հարցրել է Արտակ Ալեքսանյանը :Կարեն Կարապետյանը դրական պատասխան է տվել՝ հավելելով, ինքը հենց դա էլ առաջակում է. «Այո, ես այդպես էլ ձևակերպել եմ, ես առաջարկում եմ դա»: Դիտարկմանը, որ կառավարությունը և իշխանությունն առաջարկում են որոշակի երկխոսություն, իսկ հանրահավաքի մասնակիցները կողմնակից են «թավշյա հեղափոխության», Կարեն Կարապետյանն ասել է. «Դա կարող է հենց հիմա լինել, եթե մենք ռացիոնալ ու պրագմատիկ մտածենք: Ես, ճիշտն ասած, շատ մեծ հույս ունեմ, որ մեր ազգը պրագմատիկ, ռացիոնալ լինելով, վտանգի զգացողություն ունենալով, որովհետև կյանքն է այդպես ստիպել, սթափ մտածելու է և հասկանալու է, որ հեռանկարային չի սա: Մենք ռեպուտացիոն կորուստներ ենք ունենում, մենք կանխատեսելի երկիր չենք ընկալվում, և դա բերելու է հետևանքների: Ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, որ հենց հիմա բանակցենք և սկսենք երկխոսությունը: Ինչի՞ պետք է ինչ-որ պահի սպասենք՝ ինչպես այս իրավիճակից դուրս գալ: Լսենք հուզող հարցերը, տանք առաջարկներ, բարձրացնենք բոլոր կնճռոտ հարցերը և համարձակ խոսենք դրա մասին»,- ասել է նա ու եւս մեկ անգամ վստահեցրել, որ ինքը պատրաստ է դրան:  

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video) Փաշինյանի գրպանի «տուզիկնե՞րն եք» դառնում, թե՞․․․ Սուրենյանցը՝ ՍԴ-ի դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am