Ովքեր են խայտառակում «ռեսպուբլիկան»

ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացությամբ առաջիկա լիագումար նիստերի օրակարգ  ընդգրկվեց երկրորդ ընթերցմամբ ներկայացրած «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը: Հիշեցնենք, որ սույն նախագծով առաջարկվում էր ընդհանրապես արգելել դատավորներին, դատախազներին, քննչական մարմիններում, ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, պրոբացիոն ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողներին, զինծառայողներին, ինչպես նաև մի շարք պետական գերատեսչությունների ներկայացուցիչներին իրականացնել նախընտրական քարոզչություն կամ օգտագործել վարչական ռեսուրս՝ սահմանելով վարչական ու քրեական խիստ պատժաչափեր: «Ծառուկյան» խմբակցությունն առաջին ընթերցման ժամանակ առաջարկել էր այդ ցուցակում ընդգրկել նաև ուսումնական և առողջապահական հաստատությունների ներկայացուցիչներին, սակայն պարզ դարձավ, որ առաջարկը մերժվել է: «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը կրկին բարձրացնեց այդ հարցը,ասելով, որ այդպես էլ չի փարատվել իրենց մտահոգությունը, և «Ծառուկյան» խմբակցությունը շարունակում է պնդել, որ ընտրական գործընթացը և նախընտրական քարոզչության գործընթացը տակնուվրա անող ու ապականող սուբեկտներն ուսումնական հաստատությունների ու առողջապահական հիմնարկների աշխատակիցներն են ու ոչ թե ասենք՝ փրկարարները կամ ոստիկանները, ովքեր քարոզչական գործընթացներին գրեթե չեն մասնակցում: «Ես արդեն սկսում եմ գալ այն կարծիքին, որ քաղաքական մեծամասնությունը ուղղակի չի ուզում գնալ այդ փոփոխությանը, որովհետև շատ լավ գիտակցում եք, որ եթե այդ մանկավարժական կոլեկտիվներին, դպրոցների տնօրեններին, առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչներին իսկապես արգելեք նախընտրական քարոզչությանը մասնակցել, ապա որոշ պատգամավորներ այնքան ձայն կհավաքեն, ինչքան ջերմուկի շիշ կա այս սեղանին»,- հայտարարեց Գևորգ Պետրոսյանը: Պետրոսյանն ասաց, թե լավատես է, չի կորցրել հավատը քաղաքական մեծամասնության հանդեպ ու առաջնորդվելով անմեղության կանխավարկածով՝ հարց  ուղղեց նիստը նախագահող Ռուստամ Մախմուդյանին, թե ինչն է խնդիրը, որ չեն ընդունում իրենց առաջարկը: «Ողջամիտ կասկած ունենք, որ դուք շահագռգռված չեք, որ այդ կազմակերպությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները չմասնակցեն, քանի որ հասկանում եք, որ նրանց չմասնակցությունը ծանր հետևանքներ կարող են թողնել որոշ քաղաքական ուժերի թեկնածուների համար»,- ասաց Պետրոսյանը:  Ռուստամ Մախմուդյանը  Գեւորգ Պետրոսյանին հետ բերեց անցյալից՝ ասելով, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում արդեն իսկ քննարկել են նրանց առաջարկությունը եւ պատասխանել, թե ինչու հանձնաժողովի հավանությանը չի արժանացել: «Հետևաբար, նախկինում մերժված հարցը կրկին անգամ քննարկման առարկա դարձնելը, կներեք, այդ բառի համար այլ նպատակ է հետապնդում»: ՀՀԿ-ականն ասաց, որ Ընտրական օրենսգրքում չափազանց կարևոր փոփոխություններ են կատարվում, ու չի բացառվում, որ հետագայում քննարկման առարկա դառնա նաև «Ծառուկյան» խմբակցության առաջարկը: Անի Սահակյան

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am