Ժիրայր Սեֆիլյանի և Սասնա Ծռերի ուղերձը երիտասարդներին

Սիրելի երիտասարդնե՛ր Տարիներ շարունակ հավատով ու համոզմունքով սպասում էինք ձեր քաղաքական ծնունդին։ Եւ, ահա՛, տեսնում ենք, որ մեր Հայրենիքն ապագա ունի, որ դուք իսկական իրավատեր քաղաքացիներ եք և Հայոց պետականության նավը վերջապես կտանեք բաց ծով։ Ճորտության մեջ ծնված ու ապրած ավագ սերնդի մեծ մասը չի կարողանում ամբողջությամբ հասկանալ ձեզ։ Դուք որդիների այն սերունդն եք, որ լինելու է հայրերի դասիարակիչը։ Շատ ողջունելի է պատանիների մասնակցությունը, նրանց վաղ քաղաքականացումը։ Ազգը կենդանի օրգանիզմ է և ազատ ու արժանապատիվ կյանքի բնական պահանջ ունի։ Ձեր պոռթկումն այդ պահանջի ներքին խմորումների, երկունքի արդյունքն է։ Ավագ սերունդը պատանիներին հետ պահելու փոխարեն գոնե հիմա պետք է գիտակցի իր սխալը, ամոթ զգա իր չարածի համար ու հասկանա, որ բնության օրենքով պատանին է լրացնում իր բացն ու բացակայությունը և, թեկուզ ուշացումով, կանգնի ձեր կողքին։ Ձեր ազատ, արժանապատիվ ու քաղաքացիական տեսակի ծնունդը նշմարվեց Մաշտոցի պուրակի, 100 դրամի, բնապահպանական և այլ ակցիաների ժամանակ, և իր գալստյան մասին իրազեկեց «Էլեկտրիկ Երևան»-ի օրերին։ Նա երկրին տեր կանգնելու հայտ ներկայացրեց և այդ սրբազան նկրտումը կյանքը զոհասեղանին դնելով հաստատեց 2016թ․ ապրիլին՝ Հայկական բանակի, իսկ հուլիսին Սասնա Ծռերի կազմում։ Այսօր, երբ դուք մարդկային հանրության կազմակերպման ամենաբարձր՝ քաղաքական մակարդակով ասպարեզ եք իջել և տեր եք կանգնում երկրին ու պետականությանը, կարող ենք վստահաբար ասել, որ քաղաքական ազգ ենք դառնում։ Ազգային-ազատագրական պայքարի արդի փուլը դեռ նոր է սկսվում, ամեն ինչ դեռ առջևում է։ Ձեր վարած ներկայիս փողոցային պայքարը, ազատության տենչից բխող ներքին խմորումները ծնելու են նոր ու վեհ գաղափարներ, բացելու են մշակութային, քաղաքական ու տեխնոլոգիական ստեղծագործության ուղիներ ու հնարավորություններ, որոնց քվանտային տրամաբանության ու արդյունավետության շնորհիվ հնարավոր կլինի թռիչքային քայլերով հասնելու այսօր աներևակայելի թվացող բարձունքների, իրականացնելու մեր ազգային ու մարդկային իղձերն ու նպատակները։ Այս տարի լրանում է Հայոց պետականության վերածննդի երկու իրադարձությունների՝ Մայիսյան հերոսամարտերի և 1-ին Հանրապետության ստեղծման 100-ամյակը։ Դուք այդ հերոսական ոգու և 1-ին Հանրապետության ժառանգորդներն եք։ Դուք եք, որ պետք է մերժեք 1-ին Հանրապետության զավթումն ու մասնատումն ամրագրող 1921թ․ ռուս-թուրքական պայմանագրերով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը, դրա վրա հիմնված և այն երաշխավորող ռուսական գաղութատիրությունը և որպես այս երկուսի սպասարկման գործիք ստեղծված այսպես կոչված 3-րդ Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը, վերադարձնեք մեր ազգային առաքելությունը և, որդեգրելով 1-ին Հանրապետության ժառանգորդության և Հայրենիքի վերատիրացման իրավաքաղաքական հայեցակարգ, հիմնադրեք նոր՝ Կուր-Արաքսյան Հանրապետություն և Հայկական գործոնը վերադարձնեք համաշխարհային քաղաքականություն։ Հայությունը կարող է և պարտավոր է կառուցել մոլորակի ամենաարդար, ժողովուրդների համար օրինակելի կացութաձևով հասարակարգ։ Մենք ունենք այդ առաքելությունը և ժամանակն է, որ գործի անցնենք։

Մինչ այդ՝ կա այսօրվա պայքարն ու գործը՝ ազգովին ապստամբել և քաղաքացիական Սարդարապատում հաղթել ցեղասպան համակարգին։ Եղե՛ք վճռական, նպատակասլաց և տոկուն, ձեր մաքուր սրտով ու ազատ կամքով թելադրե՛ք օրակարգ, առաջադրե՛ք և լուծե՛ք քաղաքական խնդիրներ։ Արտերկրաբնակ երիտասարդնե՛ր, ժամանակն է լրջորեն միանալու ազգային-ազատագրական պայքարին, Հայրենիքը սպասում է ձեզ, եկե՛ք, միացե՛ք, ինչպես նաև դրսից զորակցեք ձեր հասակակիցներին։ Սիրելի երիտասարդնե՛ր Նկատի ունեցե՛ք, որ հակառակորդը բռնակալ է և նենգ։ Ուստի արիացե՛ք ու շրջահայաց եղեք։ Եվ պատրաստ եղեք բոլոր հնարավոր զարգացումների պարագայում չընկրկելու ու համարժեք միջոցներով կամք պարտադրելու և պարտության մատնելու նրան։ Գաղութային բռնապետական ռեժիմին տապալելուց հետո (կամ դրան զուգահեռաբար) մնացե՛ք քաղաքական և ձեր պատկերացրած չափանիշներով ու նաև ձեր շարքերից ընտրեք Անցումային փուլի ժամանակավոր կառավարման մարմիններ, առանց խնայելու մաքրե՛ք երկիրը գաղութային-գործակալական տականքից (լյուստրացիա), որի անհրաժեշտ մասն է ռեժիմի պարագլուխներին Հայկական Նյուրնբերգում պատասխանատվության կանչելը։ Նաև շատ կարևոր է, որ ստանձնեք համաժողովրդական մասնակցության ձևաչափով նոր Հանրապետության նոր Սահմանադրության մշակման հսկողությունը, անմիջականորեն մասնակցեք այդ գործին, որպեսզի Նոր Սահմանադրությունը լինի ձեր ազատ ոգու ու լուսավոր մտքի վկայագիրը և ուղեցույց դառնա բոլորիս համար։ Կեցցե՛ պայքարող երիտասարդությունը Կեցցե՛ ազգային հեղափոխությունը Մա՛հ ռեժիմին Դու՛ք եք տերը մեր երկրի Ժիրայր Սեֆիլյան Վարուժան Ավետիսյան (Սասնա Ծռերի անունից)

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video) Փաշինյանի գրպանի «տուզիկնե՞րն եք» դառնում, թե՞․․․ Սուրենյանցը՝ ՍԴ-ի դիմաց (video) Ադրբեջանն ու Թուրքիան «կռվի» մեջ են․․․ ինչու՞ Քըլըչը շատ արագ շնորհավորեց Ռուբինյանին․ Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am