«Յուքոմի» աշխատակիցները միացել են ցուցարարներին
«Յուքոմի» աշխատակիցները միացել են ցուցարարներին, սակայն այս տեղեկությունը «Յուքոմ» ընկերությունը ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է։ Այս մասինա հայտնում է Սպուտնիկը: «Որպես հայկական ընկերություն` մեր առաջնային խնդիրը մշտապես համարելու ենք կապի ծառայությունների անխափան մատուցումը և ընկերության բնականոն աշխատանքը։ Ucom ընկերության աշխատակիցների գործնական պարտականություններին չվերաբերող հարցադրմանն իրավասու չենք պատասխանել և որևէ կերպ նրանց անձնական օրակարգը չենք մեկնաբանում»,- նշված է նամակում։ Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է` լուրեր են տարածվել, որ հայաստանյան տարբեր ընկերությունների, այդ թվում` «Յուքոմի» աշխատակիցները միացել են քաղաքացիական անհնազանդության ակցիաներին։ 2013թ.-ին ընկերությունը ստացել է հանրային շարժական ինտերնետ կապի ծառայություններ մատուցելու լիցենզիա, իսկ 2015թ.-ին ձեռք է բերել Օրանժ Արմենիա ընկերության 100% բաժնեմասը` այսպիսով մուտք գործելով նաև Հայաստանի շարժական կապի շուկա:
