«Մերժի՛ր Սերժինը» արդեն մտել է մարդկանց սրտերն ու հոգիները.Անդրանիկ Թևանյան

Հայաստանում ստեղծվել է հեղափոխական իրավիճակ և առաջացել համակարգային ճգնաժամ Սերժ Սարգսյանի՝ 3-րդ ժամկետով ու պետության ցմահ ղեկավար լինելու հավակնության պատճառով: Մարդիկ արդարացիորեն կարծում են, որ խոսքի արժեքը զրոյացրած, անարդյունավետ կառավարում ապահոված ու պետական կառավարման բոլոր արատներն իր մեջ մարմնավորած սուբյեկտի կառավարման ներքո հնարավոր չէ պետության զարգացում ունենալ: Ներկայումս տեղի ունեցող գործընթացները զուտ իշխանության համար քաղաքական պայքար չեն ու դուրս են իշխանություն-ընդդիմություն դասական մրցակցության տիրույթից: Քաղաքական դաշտի փոշիացման ու քաղաքականության կոմերցիալիզացիայի պայմաններում հանրային կոնսոլիդացիային նպաստող գործոն է դարձել յուրօրինակ նեգատիվ քվեարկությունը՝ մերժումը:

«Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»

Առաջին հայացքից կարող է թվալ, թե հեղափոխական իրավիճակ ու համակարգային ճգնաժամ չի կարող ստեղծվել մեկ մարդու պատճառով, բայց տվյալ դեպքում հենց այդպես էլ կա, քանի որ Սերժ Սարգսյանն առաջնորդվում է «Պետությունը ես եմ» լյուդովիկոսյան տխրահռչակ սկզբունքով: Այսինքն՝ ինքն իրենով է փոխարինել համակարգը և բնական է, որ համակարգի դեմ պայքարը ավտոմատ վերածվում է իր դեմ պայքարի: Որքան էլ ՀՀԿ ղեկավարին շրջապատող «քառակուսի» դեմքերը օրինակներ բերեն Եվրոպայից ու հրամցնեն Գերմանիայի բազմամյա կանցլեր Մերկելի փորձը, միևնույն է բոլորն էլ հասկանում են, որ Սերժ Սարգսյանը Սահմանադրությունը փոխելով, «ռեյտինգային» ընտրակարգ ներմուծելով և խորհրդարանական մեծամասնություն վերցնելով գնում է ոչ թե ժողովրդավարացման, այլ փորձում է Հայաստան ներմուծել հետամնաց աֆրիկյան, մահմեդական և միջինասիական երկրներին ներհատուկ բարքեր ու քաղաքական խաղի կանոններ: ՀՀ քաղաքացիները գիտակցում են կամ բնազդաբար են զգում, որ Հայաստանի ադրբեջանականացումը հզոր սպառնալիք է մեր անվտանգությանը: Գիտակցում ու զգում են, և դա է պատճառը, որ իրենցով են լցրել փողոցները: Սերժ Սարգսյանը հիմա գրեթե զրոյական լեգիտիմություն ունի և ավելի վատ վիճակում է, քան 2008-ի մարտի 1-ից հետո: Եթե նախկինում Սերժ Սարգսյանի հանդեպ կար անվստահություն, ապա այժմ անվստահությունը տրանսֆորմացվել է ատելության: «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը վերածվել է համազգային գաղափարի: Այդ կարգախոսը մտել է բոլորի տներն ու դարձել իդեա-ֆիքս: Նման պայմաններում ինչպե՞ս է պատրաստվում կառավարել Սերժ Սարգսյանը: Նրա նկատմամբ ատելությունը համատարած բնույթ է կրում, ինչը վտանգավոր է և՛ իր, և՛ Հայաստանի համար, քանի որ ստեղծում է պայթյունավտանգ մթնոլորտ:

Ստի բումերանգի էֆեկտը

Վերջին 10 տարիները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը հաջողել է բացառապես իշխանությունը պահելու հարցում: Մնացած առումներով ձախողումներ են: Սերժ Սարգսյանին մերժել են այն քաղաքացիները, ովքեր արտագաղթել են Հայաստանից: Մերժում են նրանք, ովքեր մնացել են այստեղ: Մերժում են պետական ապարատի ներկայացուցիչները (շատ դեպքերում նաև՝ ՀՀԿ վերանախվի ոչ օդիոզ հատվածը),բիզնեսմենները, վարձու աշխատողները, գործազուրկները, ուսանողները, աշակերտները, թոշակառուները և մյուսները: Նա դարձել է համազգային հակահերոս: Բոլորն էլ արդեն հասկացել են, որ Բ26-ը կառավարում է բացառապես ստի, կեղծիքի և բանսարկությունների միջոցով: Սերժ Սարգսյանի պատկերացրած Հայաստանում միայն ինքը պետք է զբաղվի քաղաքականությամբ, շրջապատված լինի պնակալեզներով ու միայն ինքը հանդես գա ժողովրդի անունից: Խաբելն ու կեղծելը դարձել են կառավարման նորմա: Վերջին սուտը, սակայն, լցրեց համբերության բաժակը: Սուտն այժմ բումարենգի պես վերադարձել է ու իր հարվածներն է հասցնում այն տարածողին:

Ինչպե՞ս դուրս գալ ստեղծված իրավիճակից

Պարզ է, որ եթե Սերժ Սարգսյանը համառում է վարչապետի պաշտոնում, ապա այստեղ փոխզիջումային դաշտ չի կարող լինել հեղափոխության ու Բ26-ի միջև: Սերժ Սարգսյանի վարչապետության ամեն մի օրը մեծացնում է լարվածությունը, ստեղծում բախումնածին պայմաններ ու պարալիզացնում պետական կառավարման համակարգը: Առկա պայմաններում կողմերը նահանջի տեղ ու մտադրություն չունեն. Սարգսյանի կարգախոսը «Մահ կամ իշխանությունն» է, իսկ հեղափոխությունն ընտրել է «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»-ը, որոնք փոխբացառող են: Սա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանից դուրս փոխզիջման դաշտ չկա պետական ապարատի հետ: ՀՀԿ ղեկավարին չպետք է նույնացնել պետական կառավարման ողջ համակարգի հետ: Ուստի, փոխզիջումային դաշտ փողոցի ու պետական ապարատի միջև կարող է լինել: Պետական ապարատում պետք է հասկանան, որ սա մարող գործընթաց չէ: Կարող է մի օր շատ մարդ դուրս գալ փողոց, մի օր՝ քիչ, իսկ մեկ այլ օր փողոցը դատարկ լինի ու հետո էլի լցվի, կարող է Սարգսյանը շաբաթներ կամ ամիսներ մնալ վարչապետի աթոռին, բայց «Մերժի՛ր Սերժինը» արդեն մտել է մարդկանց սրտերն ու հոգիները, ինչը նշանակում է, որ Սարգսյանի մերժումն առարկայական տեսք է ստանալու ամեն դեպքում և ոչ շատ հեռու ապագայում: Միևնույն է Սերժ Սարգսյանը չի կարողանալու կառավարել, իսկ ժողովուրդը թույլ չի տալու Սերժ Սարգսյանին կառավարել իրեն: Թույլ չտալը կարող է լինել ակտիվ կամ պասիվ փուլերով, բայց միևնույն է ամեն անգամ ակտիվ փուլում լինելու է պայթյուն: Մենք բազմիցս ենք զգուշացրել, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեծացել է ներքին ու արտաքին ֆորսմաժորային զարգացումների հավանականությունը: Այն, ինչ հիմա մենք տեսնում ենք, այսպես ասած, ծաղիկներն են: Ու որպեսզի ամեն ինչ ցանկալի սահմաններում մնա, անհրաժեշտ է լուծում: Քաղաքական լուծում: Մարդիկ հույս ունեին, որ Սերժ Սարգսյանի կառավարման մոդելից կազատվեն Սահմանադրության ուժով: Պարզվեց, որ Սահմանադրությունը փոխվում է և դուրս է մնում երկու ժամկետից (անընդմեջ) ավելի կառավարելու արգելքը: Մարդիկ նաև հույս ունեին, որ գոնե սահմանադրական փոփոխություններից հետո Սերժ Սարգսյանն, իր խոստման համաձայն, կհեռանա իշխանության ղեկից, բայց հիմա արդեն բոլորն են տեսնում, որ իրենց պարզապես խաբել են: Բայց ստի ու կեղծիքի լիմիտը սպառվել է, հանրային մանիպուլյացիաների բոլոր գործիքներն այլևս շարքից դուրս են եկել ու Սերժ Սարգսյանը մնացել է մենակ: Խնդիրն այժմ «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» բանաձևն անարյուն և առանց ցնցումների կյանքի կոչելն է: Պետք է հիմիկվանից պատրաստվել հետսերժական Հայաստանի գալստյանը: Փողոց դուրս եկած երիտասարդների էներգիան կարելի է բարձր արդյունավետությամբ ուղղել պետականաշինության գործին: Մենք Ադրբեջանի վերածելու հայրենիք չունենք:

Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն

Հ.Գ.: Կա տեսակետ, թե իբր ԵԱՏՄ-ում ընդունված խաղի կանոն է երկու ժամկետից ավելի կառավարելը, և Սերժ Սարգսյանը բացառություն չէ: «Ինչո՞ւ Պուտինին, Լուկաշենկոյին կամ Նազարբաևին կարելի է երկու անգամից ավելի մնալ երկրի ղեկին ու ցմահ կառավարելու մտադրություն ունենալ, իսկ Սերժ Սարգսյանին չի կարելի»,-հայտարարում են ՀՀԿ ղեկավարի քաղաքական փաստաբանները ու փորձում արդարացնել Սարգսյանի 3-րդ ժամկետը: Այո՛, ԵԱՏՄ-ում առկա է ավտորիտար մեթոդներով կառավարում և Հայաստանը նույն շարքում է: Անշու՛շտ, ցանկալի կլիներ, որ Հայաստանում հաստատված լիներ ժողովրդավարություն, և մենք դուրս լինեինք այդ շարքից, բայց հասկանալի է, որ անցումային շրջանում ավտորիտարիզմն օբյեկտիվորեն անխուսափելի է: Խնդիրը, սակայն, այն է, որ նույն Ռուսաստանում, Բելառուսում կամ Ղազախստանում մենք գործ ունենք ավտորիտար ռեժիմների հետ՝ ավտարիտետ (հեղինակություն) ու խարիզմա ունեցող ղեկավարներով, ովքեր այդ երկրների համար սոցիալ-տնտեսական առաջընթաց են ապահովել: Այսինքն՝ կոնկրետ դրական արդյունք են արձանագրել: Այսպես՝ Պուտինի ղեկավարման շրջանում ՌԴ ՀՆԱ-ն աճել է ավելի քան 6 անգամ և դրականորեն փոխվել է ՌԴ քաղաքացիների կենսամակարդակը: Նույնը կարելի է ասել Լուկաշենկոյի ու Նազարբաևի մասով: Ի դեպ, Ադրբեջանում էլ Իլհամ Ալիևի ավտորիտարիզմն ուղեկցվել է հսկայական արդյունքներով: ՀՆԱ-ն ավելացել է շուրջ 10 անգամ, կտրուկ ավելացել է ռազմական բյուջեն: Սերժ Սարգսյանի մոտ, ցավոք, չստացվեց Հայաստանի համար դրական արդյունքներ ապահովել: Մեր ՀՆԱ-ն դոլարային հաշվարկով այժմ ավելի քիչ է, քան 2008-ին, երբ ՀՀԿ ղեկավարը ստանձնում էր նախագահի պաշտոնը: Աղքատությունը վերջին 10 տարում ավելացել է, մինչդեռ հակառակն էր խոստացվել: Արտագաղթի թվերն էլ բոլորը անգիր գիտեն: Այնպես որ, ԵԱՏՄ մյուս երկրների ղեկավարների հետ համեմատությունը տեղին չէ: Մեր պարագայում գործ ունենք հանրային հեղինակությունից ու խարիզմայից զուրկ ղեկավար, որի օրոք հետընթաց է արձանագրվել: Նոնսենս է, երբ նման կառավարիչը ոչ միայն պահում է իշխանությունը, այլ նաև վերարտադրվում ու ցմահ կառավարելու հայտ ներկայացնում: Այսինքն՝ եթե Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ՀՀ-ն առաջընթաց ունենար, ապա Հայաստանի հանրությունն առնվազն դեմ չէր լինի նրա 3-րդ ժամկետին: Բայց մենք ունենք հակառակ պատկերը և բնական է, որ մարդիկ դուրս են գալիս փողոց՝ պահանջելով փոփոխություններ ու այդ փոփոխությունների նախապայման են տեսնում Սերժ Սարգսյանի հեռացումը:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am