Սարալանջ-Արմենակյան խաչմերուկում հարձակվել են ցուցարարների վրա
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը րոպեներ առաջ տեղեկացրեց, որ Սարալանջ և Արմենակյան խաչմերուկում հարձակվել են ցուցարարների վրա:
Ցուցարարները փակել էին ճանապարհը, սակայն թաղապետարանի աշխատակիցները հարձակվել են նրանց ու լրագրողի վրա: «Տեղի ունեցածի մասին տեղեկացրել եմ ոստիկանությանը, սակայն ուշ են արձագանքել: Խնդրում եմ ոստիկանությանը` համապատասխան գործողություններ ձեռնարկել»,- ասաց ՔՊ-ի անդամը:
