Աղջկան ոտքերով խփել են կենտրոնի թաղապետարանի աշխատակիցները. Դավիթ Սանասարյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, առավոտյան բերման են ենթարկվել Դավիթ Սանասարյանը եւ տասնյակ այլ ակտիվիստներ: Մեր տեղեկություններով՝ նրանց մի մասը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնում են: Մեզ հաջողվեց ճշտել, որ ներսում են Անուշիկ Խաչատրյանը, Արա Ալթունյանը, էդիկ Բաբաջանյանը, Քրիստինե Պողոսյանը: Քիչ առաջ ոստիկանության այս բաժին ժամանեցին ՀՀԿ-ական պատհգամավորներ Միհրան Հակոբյանը, Արման Սաղաթելյանը եւ ԵԼՔ-ից էդմոն Մարուքյանը: Այս պահի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկված ակտիվիստների թիվը 36-ն է: Ավելի ուշ «Հայկական ժամանակի» թղթակիցը հայտնեց, որ այդ պահին ոստիկանության կենտրոնի բաժնում կա 23 բերման ենթարկված: Տեղեկությունը ՀԺ-ի հարցին ի պատասխան ասաց ԱԺ պատգամավոր էդմոն Մարուքյանը։ Նրանց թվում է նաեւ Փաշինյանի որդին եւ Դավիթ Սանասարյանը: Նրանցից 12֊ը բերման են ենթարկվել հանրային ռադիոյի քրգործի շրջանակներում, իսկ 11-ը՝ վարչական իրավախախտումների պատճառով: ՀԺ-ի լրագրողը, Ոստկանության բաժնից դուրս գալուց հետո, էդմոն Մարուքյանից հետաքրրքվեց՝ իր կարծիքով ոստիկանությունը մտադրություն ունի բերման ենթարկելով մաշեցնել այս շարժումը: Մարությանն ասաց, որ դա իրատեսական չէ, քանի որ ոստիկանական գործողությունները քաղաքացիներին ավելի է համախմբում եւ եթե լայնամասշտաբ բերման ենթարկելու գործողություններ լինեն, քաղաքացինեը գնալով կշատանան: ՀԺ-ի լրագրողը նաեւ հետաքրքրվել է, թե նա ինչ կարծիք ունի Սերժ Սարգսյանի այն հայտարարության մասին, որ փողոցում ընդամենը տասնյակ մարդիկ կան: Մարուքյանը նշեց, որ ինքը բազմիցս կրկնել է, որ Հանրապետականը այլ աշխարհում է ապրում: Լրագրողների հարցին, թե հնարավոր է որ խորհրդարանում ինչ-որ քայլեր ձեռնարկվեն՝ իրավիճակը հարթեցնելու նպատակով, Մարուքյանը չբացառեց, որ հնարավոր է լսումների կամ էլ հանձնաժողովների մակարդակով քննարկում լինի:  Ավելի ուշ՝ ժամը 11:50-ի, սահմաններում՝ ոստիկանության Երեւանի կենտրոնի բաժնից ազատ արձակվեց «Մերժին Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը: Նա մեր զրույցում նշեց, որ իրեն բերման են ենթարկել Ամիրյան փողոցից, երբ փորձել է փակ ճանապարհները բացել: Նա խոսելով ծեծված Քրիստինա Պողոսյանի մասին, նշեց, որ աղջկան ծեծել են Երեւանի կենտրոն վարչական շրջանի (Նախկինում՝ կենտրոնի թաղաապետարան կոչվող) աշխատակիցները, քանի որ նա նստած է եղել թաղապետարանի վարչական շենքի դիմաց: Սանասրյանի փոխանցմամբ Քրիստինան, ծեծվելուց հետո դիմել է ոստիկաններին՝ տեղեկացնելով. որ ծեծի է ենթարկվել: Այդ պահին նրան բերման են ենթարկել: Ակտիվիստը շարունակում է մնալ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնում: 

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video) Փաշինյանի գրպանի «տուզիկնե՞րն եք» դառնում, թե՞․․․ Սուրենյանցը՝ ՍԴ-ի դիմաց (video) Ադրբեջանն ու Թուրքիան «կռվի» մեջ են․․․ ինչու՞ Քըլըչը շատ արագ շնորհավորեց Ռուբինյանին․ Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am