«Պետք է կաթվածահար անենք տրանսպորտի աշխատանքը». Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց, որ արդեն սկսվել է բեռնատարներով փողոցները փակելու անհնազանդությունների գործողությունները: Նա փոխանցեց բեռնատարների վարորդներին, որ միայն դրանք կայանելը բավարար չէ, պետք է այնպես անել, որ այդ բեռնատարները որոշ ժամանակ չկարողանան շարժվել տեղից, պետք է թուլացնել անվադողերը, անել ինչ-որ բան՝ դրանց խափանված տեսք տալու համար: Նիկոլ Փաշինյանը նաեւ հավելեց, որ ինքը կլինի այն փողոցում, որտեղ ամենաակտիվը կփակեն փողոցը ու կլինեն ամենաակտիվ գործողությունները: Եթե մենք կարողանանք կաթվածահար անել տրանսպորտի աշխատանքը, դրանով ցույց կտանք, որ Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին,ասաց նա : Նրա խոսքով, այսօրվա ցույցը պետք է համոզի Սերժ Սարգսյանին, որ պետք է հեռանա. «Ես համոզված եմ, որ ինչքան ջանասեր լինենք մեր գործողություններով, այնքան շուտ կլինի հաղթանակի գրանցումը: Մեր հիմնական ակցիան Հայաստանի բոլոր ճանապարհների ու մայրուղիների շրջափակումն է բեռնատարներով: Այնպես անել, որ ոստիկանները չկարողանան դրանք տեղաշարժել»,-ասաց Փաշինյանը:
