Ինչ է կատարվում օլիգարխիայի մտքում. վարակի՞չ, թե՞ եզակի օրինակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանում կամ Հայաստանում ծավալվող իրադարձությունների համատեքստում հարցերը, որ առնչվում են թե՛ փողոցում, թե՛ իշխանության մեջ տեղի ունեցող երեւացող ու չերեւացող բազմաթիվ ասպեկտների, անկասկած շատ են: Դրանց թվում թերեւս առանցքայիններից մեկն այն է, թե ինչ է կատարվում ներկայումս իշխանության մեջ: Մասնավորապես՝ ինչպե՞ս են տեղի ունեցողը ընկալում տարբեր ֆինանսատնտեսական խմբերը, որոնք ձեւավորում են իշխանությունն իր տարբեր թեւերով: Այլ կերպ ասած՝ փողոցում ծավալվող շարժումն ինչպես է ընկալում կամ ընդունում, դրա հանդեպ ինչպիսի վերաբերմունք եւ զգացողություն ունի օլիգարխիան: Առայժմ այդ մասով, կարծես թե, եղել է մեկ դրսեւորում, երբ մի քանի օր առաջ եղավ տեղեկություն Մհեր Սեդրակյանի կամ Թոխմախի Մհերի, այսպես ասած, «զորքի» մոբիլիզացիայի մասին, որ տեղի էր ունեցել նրան պատկանող գազալցակայանում: Դրանից հետո եղան կասկածներ ու մտավախություններ, որ դա արվում է, այսպես ասած, ներքաղաքացիական բախումներ հրահրելու համար, սադրիչ խմբեր ձեւավորելու եւ այդպիսով փողոցում ծավալվող շարժումը վարկաբեկելու, խոցելի դարձնելու, այսպես ասած՝ ուժի կիրառման լեգիտիմ իրավունք ստանալու համար: Հետագայում եղան նաեւ մի քանի նշանային դեպքեր, որոնք սակայն, բարեբախտաբար, չեն ունեցել շղթայական շարունակություն: Միեւնույն ժամանակ, Թոխմախի Մհերը, այսպես ասած, «շնորհազրկված» օլիգարխի կարգավիճակում է, որը հեռացված է իշխանության առաջնային շարքերից: Ի՞նչ վիճակ է առաջին շարքերում, այստեղ կա՞ մոբիլիզացիա, թե՞ այդ «սեւագործ» աշխատանքը թողնված է, այսպես ասած, «պատժվածներին»: Մհերի մոբիլիզացիան վարակի՞չ, թե՞ եզակի օրինակ է օլիգարխիայի համար: Ի՞նչ են մտածում Սամվել Ալեքսանյանը, Սամվել Կարապետյանը, Կարեն Կարապետյանը, Գագիկ Բեգլարյանը, Գագիկ Խաչատրյանը, Ռուբեն Հայրապետյանը, այլք, որոնք կազմում են իշխանության, այսպես ասած, «պոլիտբյուրոն»՝ ինչպես Գագիկ Բեգլարյանն էր ասել, այն մարմինը, որը լուծում է բոլոր հարցերը եւ կատարում բոլոր նշանակումները: Արդյո՞ք նրանք հրաժարվել էին մոբիլիզացիայից, որ այդ պարտականությունը դրվել էր, օրինակ, «շնորհազրկված» օլիգարխի վրա: Այդ տեսանկյունից, իրավիճակը հետաքրքիր է ՊՊԾ գնդի գրավման դրամատիկ օրերի իրադրության հետ համեմատությամբ: Իհարկե, բացարձակապես համեմատելի չեն այդ օրերին տեղի ունեցողն ու այսօր ծավալված շարժումը, ի բարեբախտություն բոլորիս, բայց հիշարժան է, որ այդ օրերին իշխանությունը բացարձակապես լուռ էր, ընդ որում՝ հրահանգված լուռ, երբ ամեն բառ կարող էր աշխատել հենց իշխանության դեմ: Այսօր, իհարկե, չկա քար լռությունը, սակայն տվյալ պարագայում խնդիրը միայն հրապարակային կամ առերեւույթ պահվածքը չէ, այլ նաեւ ներքին տրամադրությունները՝ հաշվի առնելով նաեւ ներիշխանական բաժանարար գծերի եւ ոչ միատարության հանգամանքը: Ի վերջո, այստեղ լրջագույն խնդրի առկայությունը խոստովանել է նաեւ ինքը Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ լինելու է կառավարության եւ խորհրդարանական մեծամասնության միջեւ հակասությունը բացառող վարչապետ: Այսինքն՝ կա հակասություն, որը պետք է չեզոքացնել, ըստ այդմ՝ առկա է նաեւ հարց, թե այդ հակասությունն ինչպե՞ս է արտահայտվելու փողոցում տեղի ունեցողի հանդեպ՝ հաղթահարվելո՞ւ է դրա շնորհիվ նաեւ, թե՞ ավելի խորանալու՝ դրա պատճառով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video) Փաշինյանի գրպանի «տուզիկնե՞րն եք» դառնում, թե՞․․․ Սուրենյանցը՝ ՍԴ-ի դիմաց (video) Ադրբեջանն ու Թուրքիան «կռվի» մեջ են․․․ ինչու՞ Քըլըչը շատ արագ շնորհավորեց Ռուբինյանին․ Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am