Թրամփի անսպասելի քայլը. նա զիջման գնաց Պուտինին

Սպիտակ տունը հետաձգեց հակառուսական նոր պատժամիջոցները Ըստ ամենայնի, ԱՄՆ նախագահը որոշել է չհատել կարմիր գիծը՝ Մոսկվայի հետ պահել բանակցությունների հնարավորությունը: Թրամփն անսպասելի որոշում կայացրեց նախօրեին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց միառժամանակ չսահմանել Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ: Նախօրեին ենթադրվում էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը կհրապարակի նոր պատժամիջոցների ցանկը: Կիրակի օրը նոր պատժամիջոցների մասին հայտնել էր ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին: Սպիտակ տան անանուն աղբյուրը Reuters լրատվական գործակալությանը հայտնել է, որ Թրամփը, հավանաբար, կընդունի նոր պատժամիջոցների որոշումն այն դեպքում, եթե Ռուսաստանի կողմից արվեն ապակայունացնող նոր քայլեր, այդ թվում, եթե ի հայտ գան հաքերային նոր գրոհների հետ ռուսների առնչության ապացույցներ կամ ագրեսիվ գործողություններ Սիրիայում: «Դեսպան Հեյլին, կարծես, այս անգամ իրադարձություններից մի քիչ առաջ անցավ»,- ասել է անանուն աղբյուրը: Ըստ Reuters-ի, Սպիտակ տունը մտահոգված է, որ նոր պատժամիջոցների սահմանումը կվտանգի միջազգային այլ ոլորտներում Ռուսաստանի հետ համակարգված քաղաքականության մշակումը մի ժամանակաշրջանում, երբ ռուս-ամերիկյան հարաբերություններում ամենալուրջ ճգնաժամն է «սառը պատերազմից» հետո: Նկատենք, որ Կրեմլը բավական նյարդային էր մեկնաբանել նոր պատժամիջոցների հնարավորությունը: Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ նոր պատժամիջոցների նախաձեռնությունը «ոչ մի կապ չունի Սիրիայի իրավիճակի հետ»: Մոսկվան հայտարարել է, որ անպայման կընդունի պատասխան կոշտ միջոցներ այն դեպքում, եթե Վաշինգտոնն ի վերջո որոշի նոր պատժամիջոցներ սահմանել: Սպիտակ տան խոսնակ Սարա Սանդերսն, այնուամենայնիվ, ընդգծել է, որ պատժամիջոցների խնդիրը մնում է օրակարգում: «Մենք քննարկում ենք Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորությունը, որոշումը կընդունվի մոտ ապագայում»,- ասել է Սանդերսը: Ինչու էր ԱՄՆ-ը պատրաստվում ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին օրերս հայտնեց, որ Վաշինգտոնը մտադիր է հայտարարել նոր հակառուսական պատժամիջոցների մասին: Այս անգամ Վաշինգտոնը Մոսկվային պատժում է Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցելու համար: Պատժամիջոցների մասին պետք է հայտարարեր ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը: CBS-ին տված հարցազրույցում Հեյլին ընդգծել էր, որ նոր պատժամիջոցները սահմանվում են ռուսաստանյան այն ընկերությունների նկատմամբ, որոնք աջակցում են Ասադի ռեժիմին և ունեն որոշ կապեր քիմիական զենքի հետ: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը հերթական անգամ ընդգծել էր, որ Մոսկվան իր պատասխանատվության չափաբաժինն ունի Ասադի ուժերի կողմից քիմիական զենք օգտագործելու հարցում: Հիշեցնենք, ավելի վաղ՝ մեկ շաբաթ առաջ, ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ էր սահմանել 38 ռուսաստանցի գործարարների, պաշտոնատար անձանց և ռուսական ընկերությունների նկատմամբ, ինչի հետևանքով ռուսաստանցի օլիգարխները 16 միլիարդ դոլարից ավելի գումար են կորցրել երկու օրում, իսկի ռուսական արժույթն էլ մեկ օրում էապես էժանացել էր: Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, հիշեցնենք, ապրիլի 12-ին Դումա էր ներկայացրել ԱՄՆ-ի դեմ պատասխան պատժամիջոցների օրինագիծ, որը նախատեսում էր արգելել կամ սահմանափակել ամերիկյան մի շարք ապրանքների, այդ թվում՝ ալկոհոլի և ծխախոտի, տեխնոլոգիական սարքավորումների ու համակարգչային ծրագրերի, գյուղատնտեսական ապրանքների, հումքի, սննդամթերքի և դեղորայքի ներմուծումը Ռուսաստան: Նախագծի հեղինակներն առաջարկում են նաև դադարեցնել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ միջուկային արդյունաբերությունում, օդանավաշինությունում, հրթիռային արդյունաբերությունում: Կազմվելու է նաև ԱՄՆ «անցանկալի» քաղաքացիների ցուցակ, որոնց մուտքը Ռուսաստան արգելվելու է: Իսկ ռուսաստանյան հեռուստաընկերություններն արդեն մի քանի օր էր, ինչ հանգստացնում էին ռուսաստանցիներին, թե նրանք կկարողանան նորմալ ապրել և առանց ամերիկյան ապրանքի: Ավելին՝ Պետդումայի որոշ պատգամավորներ կոչ էին արել մոռանալ քաղաքակիրթ աշխարհում ընդունված բոլոր օրենքներն ու կանոնները և Ռուսաստանում սեփական ուժերով ամերիկյան ապրանքներ արտադրել: «Ռուսները փորձում են ձախողել քիմիական գրոհի հետաքննությունը» Վաշինգտոնը Մոսկվային մեղադրում է Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննությունը ձախողելու փորձերի մեջ: Այն, որ ռուսներն առաջինն են մուտք գործել քիմիական գրոհի ենթարկված Արևելյան Գուտա՝ ինքնին անբարենպաստ է քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության փորձագետների աշխատանքի համար: Այս մասին հայտարարել է կազմակերպությունում ԱՄՆ ներկայացուցիչ Քեննեթ Ուորդը: Նրա պնդմամբ՝ ներխուժելով Արևելյան Գուտա, ռուսները, ամենայն հավանականությամբ, ոչնչացրել են քիմիական գրոհի հետքերը: «Մենք մտահոգված ենք, որ ռուսները կարող էին դիմել խաբեության, ամեն բան անել՝ քիմիական զենքի արգելման կազմակերպության աշխատանքը խափանելու համար»,- կառույցի դռնփակ նիստում ասել է Ուորդը: Նրա խոսքերով, կազմակերպությունը խստորեն դատապարտում է «քիմիական ահաբեկչության մեթոդով ղեկավարելու՝ Սիրիայի վարչակարգի գործելակերպը»: Կազմակերպությունը հայտարարել է, որ ռուսական կողմը խոչընդոտել է փորձագետների մուտքը Գուտա: Ռուսներն այդ մեղադրանքը հերքում են: Քիմիական գրոհը, ենթադրաբար, տեղի է ունեցել ապրիլի 7-ին: Դրա իսկությունը հաստատող տեսահոլովակը տարածել է «Սպիտակ սաղավարտներ» իրավապաշտպան կազմակերպությունը, սակայն ռուսները պնդում են, որ այդ տեսահոլովակում ներկայացված դրվագները «բեմականացված են»: Ըստ «սպիտակ սաղավարտների», քիմիական գրոհի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ: Ի պատասխան դրան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համատեղ ռազմական գործողություն են իրականացրել՝ հրթիռային հարվածների ենթարկելով տասնյակ սիրիական թիրախներ, որոնք, ըստ արևմտյան զինվորական փորձագետների, առնչություն ունեն Բաշար Ասադի քիմիական զենքի ստեղծման և արտադրության հետ: Կարո՞ղ է ՌԴ մշտապես պաշտպանել Ասադին «Մեր կողմից դա ուժի ցուցադրում չէր, մենք սիրիացիների քիմիական զենքի ծրագիրը տարիներով ետ շպրտեցինք»,- երեք երկրների համատեղ օդային գործողության մասին ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին: Նրա պնդմամբ, արևմտյան դաշինքը հստակ ուղերձ է հղել Սիրիայի նախագահ Ասադին և նրա պաշտպան Մոսկվային առ այն, որ քիմիական գրոհներն անպատասխան չեն մնա: Հեյլին համոզված է, որ ռուսները չեն կարող անվերջ պարտակել Ասադի հանցագործությունները. «Հիմա արդեն Ասադից է կախված՝ արդյո՞ք նա հարկ եղած չափով խելացի է այդ ուղերձն ըմբռնելու համար»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը: Հեյլին մերժել է ԱՄՆ-Սիրիա ուղիղ բանակցությունների հնարավորությունը՝ «Մենք երբևէ չենք ցանկանա այս շրջանում բանակցել Սիրիայի հետ, նրանք [Ասադի ռեժիմը] արժանի չեն դրան»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Մահվան սպառնալիքի հետ են գոյատևում Վարդաշենի հանրակացարաններում Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչ ունեինք երեկ և ինչ չունենք այլևս... Արշակ Սրբազանի տրամադրությունը շատ լավ էր. պաշտպան Դատարանը փակ նիստում քննել է Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգելու հարցը Մեր գնդերեցները միակամ են, նրանք ապացուցեցին իրենց հավատարմությունը․ Տեր Պսակ Մինչ տիկին Ավանեսյանն ինքնամոռաց պարում էր՝ սկսեցինք ապահովագրության համակարգի «հերձումը»․ տնտեսագետ «Չայնիի» ոլորաններից մեքենան գլորվել է ձորը․ վիրավորներ կան Սիրիական անցումային կառավարության անվտանգության ուժերը մտել են Հասակե քաղաք Պետական բյուջեից որքան գումար են հատկացրել Փաշինյանի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների անվադողերի համար Արշակ Սրբազանի գործն ու զարտուղի ճանապարհները Ադրբեջանը Թուրքիային վերականգնվող ավիացիոն վառելիք է վաճառել Եռաբլուրում ներողություն եմ խնդրում տղաներից, որ իրենց պահած հողի վրա անհայրենիքներն են քայլում Իրավիճակն ավտոճանապարհներին․ ձյուն է տեղում ԵՄ-ն Թուրքիային և Ադրբեջանին պարտավորեցրել է ապացուցել Եվրոպա մատակարարվող գազի ոչ ռուսական ծագումը Միքայել Սրբազանն ապաքինվում է, դեռեւս առողջական խնդիրներ ունի. Արտաշես սարկավագ Ամեն ինչ արվում է, որ որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի ու չկայանա. Նաթան սրբազան Արցախի լուծարման մասին հրամանագիրն առ ոչինչ է. փաստաբան Աններելի մեղք է և անընդունելի. հայր Զաքարիա Անսովոր կանաչ սառույց լճում. Լևոն Ազիզյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am