Սերժ Սարգսյանի աշխարհաքաղաքական կենսական «մեսիջը»

Սերժ Սարգսյանը «Իզվեստիային» տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրադրությանը, հայ-ռուսական հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև միջազգային օրակարգի հրատապ հարցերին: Հարցազրույցում Սերժ Սարգսյանը պատմել է, որ Հայաստանում առկա են որոշ խնդիրներ, մասնավորապես, արտագաղթը: Նա, սակայն, միևնույն ժամանակ, ընդգծել է, թե երկրի տնտեսությունը զարգանում է՝ անցյալ տարի ՀՆԱ-ն աճել է 7,5 տոկոսով։ Սերժ Սարգսյանը նաև դրական է գնահատել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, նկատելով՝ կազմակերպությունը դեռ ամբողջովին չի կայացել, սակայն Հայաստանի տնտեսության համար անդամակցության դրական արդյունքներն «արդեն տեսանելի են»: Խոսելով ԵԱՏՄ-ի անդամ Հայաստանի ու Եվրամիության համագործակցության մասին, Սարգսյանը հերթական անգամ ընդգծել է՝ Երևանի համար անընդունելի է «կամ, կամ»-ի քաղաքականությունը, և երկիրը շարունակում է մնալ «և, և»-ի կողմնակիցը: Խոսելով Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մասին, Սարգսյանն ասել է, թե դրանք ծայրահեղ միջոցներ են, որոնց օգուտը կասկածելի է։ Հարցազրույցում անդրադարձ է եղել նաև ապրիլյան պատերազմին: Սարգսյանն առիթը բաց չի թողել դարձյալ շեշտելու, որ Ադրբեջանն այդ օրերին հարձակողական գործողություններ է իրականացրել հիմնականում Ռուսաստանից ձեռք բերված զենքով։ Ղարաբաղյան խնդիրը, Սարգսյանի խոսքով՝ ուշ թե շուտ կարգավորվելու է, իսկ ներկայումս բանակցություններում տեղաշարժ չկա «Ադրբեջանի դիրքորոշման պատճառով»: Սերժ Սարգսյանի խոսքով՝ Բաքուն համարում է, որ փոխզիջումների պետք է գնա միայն հայկական կողմը։ Սերժ Սարգսյանը հերթական անգամ ռուսաստանյան մամուլի միջոցով հավատարմության երդում է տալիս Ռուսաստանին՝ նրան ներկայացնելով ոչ միայն Հայաստանի զարգացման հիմնական ռեսուրսը, այլև աշխարհաքաղաքական առումով՝ Հայաստանը Ռուսաստանի ուղեծրում գտնվող երկրի մաս է ազդարարում: Պատահական չէ, որ նա Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն է անընդունելի համարում: Ի դեպ, Ս.Սարգսյանը նաև նշել է, թե Ռուսաստանը Եվրոպայի մաս է: Ռուսաստանյան պարբերականը ծավալուն հարցազրույցում Սերժ Սարգսյանի խոսքից արված հետևյալ մեջբերումը զետեղել է հրապարակման վերնագրում՝ «Ռուսաստանը Եվրոպայի մասն է և պետք է լինի ԵԽԽՎ անդամ»: Այդ կերպ, Սերժ Սարգսյանը դարձյալ նպատակ է հետապնդում շեշտել՝ ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության անհրաժեշտությունը: Հայաստանյան իշխանություններն, ինչպես երևում է, վերջին շրջանում «ողջ ուժերը» կենտրոնացրել են հենց այս գաղափարի տիրաժավորման վրա, կարծես, իրենց աջակցությունը հայտնելով Ռուսաստանին միջազգային մեկուսացումից հանելու գործին՝ դրանում ուրույն դերակատարում ստանձնելով: Այսպես, Սերժ Սարգսյանը՝ «առանց Ռուսաստանի հնարավոր չէ» բանաձևով ստանձնում է վարչապետի պաշտոնը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am