Հասմիկ Պապյան. «Հայաստանն անհապաղ կարիք ունի երիտասարդ, բանիմաց, կարող, լայնախոհ, լեզուների տիրապետող և հայրենասեր ղեկավարի»

Հասմիկ Պապյան. «Հայաստանն անհապաղ կարիք ունի երիտասարդ, բանիմաց, կարող, լայնախոհ, լեզուների տիրապետող և հայրենասեր ղեկավարի» Մարինե Մարտիրոսյան 18:48, 19 ապրիլի, 2018 «Հետքի» գրավոր հարցերին պատասխանում է օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, ով բնակվում է Ավստրիայում: -Տիկին Պապյան, հետևո՞ւմ եք արդյոք Հայաստանում այս օրերին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անցկացվող բողոքի ակցիաներին և դրանց հակընդդեմ ոստիկանական գործողություններին: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը այս իրադարձությունների վերաբերյալ: -Իհարկե հետևում եմ, գիշեր-ցերեկ... Անկարելի է չհամաձայնել, որ շարժումն այլևս անխուսափելի էր: Ինձ համար այն Նորագույն Զարթոնք է: Մենք ականատեսն ենք այն հրաշալի երիտասարդության հպարտ կեցվածքին, որոնց հանդեպ շատերը թերևս մինչ այսօր թերահավատ էին: Ի հակադրություն՝ ոստիկանությունը իր գործողություններով դեռևս մնացել է միջնադարում, միակ տարբերությամբ՝ արդիական զենքերով և զրահարդարանքով զինված: Ցավով պետք է նշեմ, որ ոչ մեկ առաջընթաց դեռևս չի արձանագրել: Շարժման պատճառներից մեկն էլ այդ իրողությունն է: Սակայն այս առումով էլ լիահույս եմ, որ շուտով ոստիկանությունը ևս իր դերն ու նշանակությունը կվերանայի՝ հանձինս շարժման: -Դուք Ձեր ֆեյսբուքյան էջում գրել էիք, որ Սերժ Սարգսյանը Ձեր վարչապետը չի կարող լինել՝ նշելով, որ ունեք ազատ, անկախ, արժանապատիվ Հայաստանի Ձեր տեսլականը: Կխնդրեի մանրամասնել, թե ինչո՞ւ չի կարող լինել Ձեր վարչապետը: -Ես իմ կյանքի վերջին գրեթե երեսուն տարիները բնակվում եմ Հայաստանից դուրս և հնարավորություն ունեմ համեմատություններ անելու: Պետության ղեկավարը, որն այլևս ասելիք և հատկապես անելիք չունի և գրեթե բոլոր ոլորտներում պարտություն է արձանագրել, պարտավոր է իր տեղը «մեծահոգաբար» զիջել ուրիշին: Թող որպես կրկնություն չհնչի, բայց այսօր 21-րդ դարի մարտահրավերներն այլ են, և Հայաստանը նմանապես անհապաղ կարիք ունի երիտասարդ, բանիմաց, կարող, լայնախոհ, լեզուների տիրապետող և հայրենասեր ղեկավարի: Այսօրվա մեր Ազգային ժողովը, մեղմ ասած, անկարող է բռնել «ժամանակի քննությունը»... -Ընդդիմադիր շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ է արել սփյուռքահայ հայտնի արվեստագետներից Շառլ Ազնավուրին, Արսինե Խանջյանին, Սերժ Թանկյանին գալ Հայաստան և կանգնել ժողովրդի կողքին: Հնարավո՞ր է, որ այդ նպատակով Դուք էլ Հայաստան գաք, հատկապես որ օրեր առաջ Հայաստանում էիք: -Չեմ բացառում:

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video) Փաշինյանի գրպանի «տուզիկնե՞րն եք» դառնում, թե՞․․․ Սուրենյանցը՝ ՍԴ-ի դիմաց (video) Ադրբեջանն ու Թուրքիան «կռվի» մեջ են․․․ ինչու՞ Քըլըչը շատ արագ շնորհավորեց Ռուբինյանին․ Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am