Վիգեն Սարգսյանը՝ Փաշինյանի մասին

Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժումն ուզում է ամեն ինչ կամ ոչինչ, ուստի պարզ չէ՝ ինչ փոխզիջում կարող է լինել: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ նշել է Պաշտպանության նախարարի պաշտոնում երեկ վերանշանակված Վիգեն Սարգսյանն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ արդեն շուրջ մեկ շաբաթ շարունակվող հավաքների հանգուցալուծման մասին հարցին, փոխանցում է News.am-ը։
Նա կարծիք է հայտնել, որ կողմերն իրար ընդառաջ գնալու խնդիր չունեն․ «Այն, ինչ հնչեցվում է հրապարակում, փոխզիջում չի ենթադրում: Ենթադրում է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքը, որը կտրուկ տարբերվում է խորհրդարանական ժողովրդավարության մոդելի տրամաբանությունից: Եվ այդ առումով ես չգիտեմ, թե ինչ փոխզիջումների մասին կարող է խոսքը լինել: Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանք ունի կատարելու խորհրդարանում, որպես մարդ, որը ստացել է համապատասխան քվե»: Վիգեն Սարգսյանի կարծիքով, տեղի ունեցող բողոքի գործընթացներն ավելի շատ ուղղված են ապագային, քան այսօրվան: Գլխավորը, ըստ նրա, այն է, որ չխախտվեն այն «կարմիր գծերը», որոնք գուցե հետո երկխոսության տեղ չթողնեն: «Նիկոլ Փաշինյանը պարբերաբար շեշտում է, որ ինքը պատասխանատու չէ բոլոր գործողությունների համար: Որովհետև ինքը ասում է՝ ժողովուրդը ինքնաբուխ պետք է բաներ անի․․․ Ես չեմ կարծում, որ կարելի է այդքան հանգիստ, ձեռները վեր բարձրացնելով, ասել՝ մեր մտադրությունները խաղաղ են, այնուհետև փորձել այդ նույն ձեռքերով փշալարը քաշել, որի հետևանքով կարող են բախումներ առաջանալ ոստիկանության հետ: Տեսնում եմ մի քիչ ազնվության պակաս»,-ասել է Պնախարարը: Նա կարծիք է հայտնել, որ եթե կառավարման համակարգը կաթվածահար լինի, դա կազդի երկրի մարտունակության վրա․ «Խոսքը կոնկրետ այս իրադարձությունների մասին չէ, բայց պատկերացրեք, եթե նման իրադարձությունները, ենթադրենք, ունենային ներուժ ներազդելու, կաթվածահար անելու, ինչպես ասում են որոշ գործիչներ, պետական ողջ համակարգը: Կարծում եմ, ցանկացած մարդու համար հասկանալի է, որ կաթվածահար կառավարման համակարգով պետության մարտունակությունը իհարկե կարող է մեծապես տուժել դրանից»:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video) Փաշինյանի գրպանի «տուզիկնե՞րն եք» դառնում, թե՞․․․ Սուրենյանցը՝ ՍԴ-ի դիմաց (video) Ադրբեջանն ու Թուրքիան «կռվի» մեջ են․․․ ինչու՞ Քըլըչը շատ արագ շնորհավորեց Ռուբինյանին․ Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am