Սերժ Սարգսյանը «բռնապետ է, որից պետք է երկիրն ազատվի առավելագույնս շուտ». Եվրոպայի հայերի միության ֆորում

Եվրոպայի հայերի միության ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունը հանդես է եկել Երեւանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ տեղի ունեցող ցույցերի վերաբերյալ հայտարարությամբ՝ Սերժ Սարգսյանին անվանելով «բռնապետ, որից պետք է երկիրն ազատվի առավելագույնս շուտ»: «Հիմք ընդունելով այն փաստը, որ Հայաստանը ստորագրել է «Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը, որն օրեր առաջ միաձայն վավերացվել է ՀՀ խորհրդարանի կողմից, Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունը սկսել է գործընթաց՝ դիմելով Եվրամիությանը (ԵՄ) և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ)՝ քննարկելու Հայաստանում ստեղծված իրավիճակը և գնահատելու երկրի առաջին դեմքի աթոռը տասնամյակ ի վեր բռնազավթած անձի՝ Սերժ Սարգսյանի լեգիտիմության խնդիրը, քանի որ բռնապետությունը չի կարող եվրաընտանիքի մաս կազմել: ԵՀՄՖ-ն իր դիումի մեջ հստակ նշել է, որ խնդիրը ներհայաստանյան չէ և նախազգուշարել եվրոպական կառույցներին, որ ներկայումս չսանձելով բռնապետ Սերժ Սարգսյանին՝ Եվրոպան պետք է պատրաստվի մոտ ապագայում քաղաքական ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների հոծ բազմության հոսքին: Անօրինականությունների շարքը սկսվել է նրա առաջին նախագահական ընտրությունների ժամանակ՝ ցուցարարների վրա կրակելով, որի արդյունքում ունեցել ենք տաս զոհ: Մինչ այսօր նրա կողմից կազմակերպված բոլոր ընտրություններն անցկացվել են բացառիկ կեղծիքներով: Ամենասարսափելին նախագահական երկու ընտրություններից հետո նրա կողմից կազմակերպված երկրի կառավարման համակարգի  փոփոխությունն էր, որի միակ նպատակը վարչապետի աթոռը զավթելը և ցմահ իշխանության ղեկին մնալն էր: Համատարած կոռուպցիայի և արդարադատության իսպառ բացակայության պայմաններում երկրի տնտեսությունը ոչնչացվել է և երկիրը հայտնվել քրեական ծագում ունեցող օլիգարխների ձեռքերում, որոնք մի մարդու պես ծառայում են բուրգի գագաթին հայտնված ամենաքրեածին օլիգարխին՝ Սերժ Սարգսյանին: Վերլուծելով կատարվածը՝ ԵՀՄՖ-ը հայտարարում է, որ Հայաստանում ստեղծվել է դասական բռնապետական համակարգ, որի պատասխանատուն բուրգի գագաթին թառած նախկին նախագահ և այսօր իրեն վարչապետ հայտարարած անձն է՝ Սերժ Սարգսյանը: Նման իրավիճակում, համաձայն միջազգային օրենքների, ժողովուրդը բռնի ուժով բռնապետի գրծունեությունը կասեցնելու և ժողովրդավարական համակարգի անցնելու իրավունք ունի: Այսօր վերջապես ողջ աշխարհի հայությունը ոտքի է կանգնել և պահանջում է իշխանափոխություն: ԵՀՄՖ-ը նախապատրաստվում է անցնել վճռական պայքարի և կոչ է անում ողջ հայությանը համախմբվելու՝ վերջին հարվածը հասցնելու ազգադավ վարչակարգին, կասեցնելու ոչ լեգիտիմ վարչապետի և նրա դրածո նախագահի գործունեությունը և անհրաժեշտության դեպքում միջազգային դատարան ներկայացնելու բռնապետի բոլոր հայտանիշներն ունեցող հանցագործին՝ Սերժ Սարգսյանին», - ասված է հայտարարության մեջ:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video) Փաշինյանի գրպանի «տուզիկնե՞րն եք» դառնում, թե՞․․․ Սուրենյանցը՝ ՍԴ-ի դիմաց (video) Ադրբեջանն ու Թուրքիան «կռվի» մեջ են․․․ ինչու՞ Քըլըչը շատ արագ շնորհավորեց Ռուբինյանին․ Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am