Սերժ Սարգսյանը պետք է Հայաստանը տեսնի փշալարերի և ոստիկանական ապակիների հետևից.Փաշինյան(video)
Նիկոլ Փաշինյանը կոչ է անում փողոցները շրջափակելիս առարկաներ չօգտագործել: Նշում է, որ իրենք այնքան շատ են, որ դրա կարիքը չկա: Նիկոլ Փաշինյանը չգիտի՝ Սերժ Սարգսյանը աշխատավայրում է, թե ոչ: Այս գիշեր Սերժ Սարգսյանը հրահանգել էր,որ Բաղրամյան պողոտայից փշալարերն ու ոստիկանները հանվեն,քանի որ ես հայտարարել էի,որ Սերժ Սարգսյանը պետք է Հայաստանը տեսնի փշալարերի հետևից,նա դրանք հանել է տվել,որ ապացուցի ,որ ինքը փշալրարեի հետևից չի տեսնում: Սերժ Սարգսյանի արժանի պատկերը վերականգնված է,ես պատկերը չենք հանի ,սա մեր ստեղծագործությունն ու նվերն է Սերժ Սարգսյանին,նա այսուհետ Հայաստանը տեսնելու է այս ոստիկանական ապակիների հետևից,հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը խնդրեց ցուցարարներն ողջունել հայրենակից ոստիկաններին: Հիշեցրեց, որ նրանց նկատմամբ ցուցաբերում են հարգանք եւ քաղաքավարություն՝ առանց ֆիզիկական ու բարոյական բռնության: Հայտարարեց, որ Բաղրամյան 26-ի շրջափակումը սկսված է եւ կշարունակվի: Ցուցարարները պատրաստվում են շրջափակել նաեւ մոտակա Պռոշյան փողոցը:
