Նոր նշանակվող կրթության նախարարը կոռուպցիայի դեմ իրապես կպայքարի՞ .Անահիտ Բախշյան

Ապրիլի 12-ին ԿԳՆ-ում տեղի ունեցավ  «Դպրոցների կառավարման համակարգի փոփոխությունները հակակոռուպցիոն տեսանկյունից» փաստաթղթի նախագծի հանրային քննարկում։ Անշուշտ ողջունելի է հասարակությանը հուզող նման հարցերի քննարկումը ԿԳՆ-ում, սակայն քանի դեռ մեր երկրում կրթությանը չի հաջողվում կրթել ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ, ով իր ձայնն ու ընտրությունը չի կարևորում, չի հավատում ինքն իրեն ու պատասխանատվություն չի ստանձնում իր ընտրության համար, ո՛չ ԱԺ-ն, ո՛չ ավագանու ինստիտուտը, ո՛չ կառավարման խորհուրդներն ավելի լավ չեն աշխատելու: Ինչպես նաև, քանի դեռ տնօրենին <ընտրում> է մի մարմին, իսկ նրան նշանակում ու նրա հետ աշխատանքային պայմանագիր է կնքում մարզպետը կամ քաղաքապետը, ապա ինչպես դպրոցի կառավարման խորհուրդը, այնպես էլ պետական լիազորված մարմինները, ոչ մի մակարդակում պատասխանատվություն չեն կրելու ու իրար վրա են գցելու ոլորտի բոլոր տապալումները։ Վերոնշյալ քննարկվող փաստաթղթում որպես խնդիր ներկայացված է նաև այս փաստը։ Այն կհաղթահարվի միայն մի՛ դեպքում, եթե վերադառնանք 2009 թ. ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով ամրագրված տնօրենի նշանակման տարբերակին ու այն ավելի լավացնենք՝ սահմանելով կառավարման խորհրդի պատասխանատվության մեխանիզմը, իսկ դրա  համար իշխանության կողմից պահանջվում է հստակ քաղաքական կամք։ Տնօրենին պետք է ընտրի կառավարման խորհուրդը, նրա հետ կնքի աշխատանքային պայմանագիրն ու օրենքով պատասխանատու լինի այդ ընտրության համար։ Կառավարման խորհրդում էլ վերջ տրվեն պետական մարմինների պաշտոնյաների նշանակումները խորհրդի նախագահի պաշտոնում, ովքեր նույնիսկ չխորանալով խորհրդին ներկայացված հարցերի քննարկման մեջ, նպաստում են տնօրենների բոլոր անօրինական որոշումների կայացմանն ու ո՛չ մեկը, ո՛չ մյուսը ոչ մի պատասխանատվություն չեն կրում դրա համար։ Յուրաքանչյուր դպրոցական համայնք թող ինքը խորհրդի նախագահի պաշտոնում ընտրի այն մարդուն, ով մտահոգ ՔԱՂԱՔԱՑԻ Է և դպրոցի ու իրենց երեխաների կրթության շահերը ՊԱՏՐԱՍՏ Է պաշտպանել տնօրենի կամայական որոշումներից ու ստիպել տնօրենին հաշվի նստել խորհրդի հետ։ Նման ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ մի՛շտ կգտնվեն ցանկացած համայնքում։ Դպրոցի կառավարումն էլ պետք է վստահել այն տնօրենին, ով իր մեջ կրում է ժողովրդավարության գաղափարախոսությունն ու ապահովում է օրենքի պահանջով կրթության շահառուների՝ սովորողի, ծնողի, մանկավարժների մասնակցությունը դպրոցի կառավարմանը։ Ասելիքս ուզում եմ ցույց տալ կոնկրետ մի օրինակի վրա, թե  ինչպես  Է երբեմն դպրոցի տնօրենը հաստիքացուցակի, տարիֆիկացիայի մեջ կամայականությունների  դիմում, որը հավանության է արժանանում կառավարման խորհրդի կողմից։ Օրինակ, ԿԳՆ ենթակայության թ.103 ավագ դպրոցի նախկին տնօրենն իր նշանակվելուց մի քանի ամիս հետո աշխատանքից ազատում է ուսումնական մասի գծով փոխտնօրենին, ով դիմում է դատարան ու վերականգնման որոշում  է ստանում։ Տնօրենը նրան չվերականգնելու համար  նոր հաստիքացուցակ է ներկայացնում իր կառավարման խորհրդին, որտեղ ֆինանսական միջոցների սղության հիմնավորմամբ արդեն ուսումնական գծով փոխտնօրենի հաստիքը չի եղել: ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը, որի նախագահն է ԿԳՆ լիցենզավորման բաժնի պետ Մովսես Մովսիսյանը, կրթության մարդ, առանց հետաքրքրվելու, թե ինչպես է տնօրենը  պատկերացնում դպրոցի գործունեությունն առանց ուսումնական գծով փոխտնօրենի, սուս ու փուս հավանություն է տվել դրան։ Ուսումնական գծով փոխտնօրենի պարտականությունները դրվել են ՄԿԱ գծով փոխտնօրենի վրա, այսինքն ամեն ինչ արվել է, որպեսզի հաստիքացուցակում չլինի ուսումնական գծով փոխտնօրեն հաստիքը։ Տնօրենը դատարանում հիմնավորել է իր կրճատման նպատակը՝ նշելով, որ խնայել է 4.451.000 դրամ, սակայն որից ի օգուտ քաղաքացու ԴԱՀԿ-ն բռնագանձել է 2.279.000 դրամ, իսկ  իր ծառայությունների դիմաց՝ մոտ 100․000 դրամ: Այստեղ շատ կարևոր խնդիր է բարձրանում: Ավագ դպրոցը ԿԳՆ ենթակայության տակ է, ինձ շատ հետաքրքիր է, թե նախարարությունը խրախուսե՞լ է հաստիքների կրճատման պատճառով այդ խնայողությունն ու ինչպե՞ս է արձագանքել այն փաստին, որ տնօրենի սխալ հրամանների պատճառով դպրոցի բյուջեից պակասել է առնվազն 100․000 դրամ։ Հանուն ինչի՞ և ո՞ւմ հաշվին է եղել այդ խնայողությունը: Միանշանակ՝ կրթության կազմակերպման որակի հաշվին: Ոչ մի պատասխանատվության չի ենթարկվել ոչ տնօրենը, ոչ կառավարման խորհրդի նախագահ ԿԳՆ լիցենզավորման բաժնի պետը, միայն պարզվում է, որ անհայտ պատճառով թ․ 103 ավագ դպրոցի տնօրենին 2017թ.-ին ազատել են աշխատանքից ու նշանակել  Երևանի ենթակայության թ.84 հիմնական դպրոցի տնօրեն: Չմոռանամ ասել, որ նա քաղաքապետի խորհրդականներից մեկի բարեկամն է։ Այս օրերին ԿԳՆ-ում  դպրոցների կառավարման խորհուրդների  գործունեությունն արդյունավետ դարձնելու քննարկումները կլինեն օգտակար, իսկ վերջնական փաստաթուղթը՝ աշխատող, եթե գտնվի կառավարման այն մոդելը, որտեղ բացառվեն նման կոռուպցիոն երևույթները, որոնք քաղցկեղի մետաստազների նման տարածվել ու վիրահատության կարիք ունեն։ Տեսնենք կհաջողվի՞: Անահիտ Բախշյան  

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am