«Ո՞նց եք ապօրինի կերպով երթուղային տաքսիները հանել ու տրամադրել ոստիկանությանը». Արայիկ Հարությունյան. նկարներ
|
«Էն դերասանության պոռթկումների պահերին, երբ կփորձեք ասել, թե բողոքի ակցիաների ժամանակ համայնքային գույք է փչացել, տրանսպորտի աշխատանքն է խանգարվել, հիշեք այս նկարները, թե ոնց եք ապօրինի կերպով, օրինակ, երթուղային տաքսիները հանել ու տրամադրել ոստիկանությանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արայիկ Հարությունյանը։ Նա նշել է, որ զրուցել է «Երևան Տրանս»-ի ղեկավարության հետ և պարզել, որ ոստիկանությունն է ասել, թե քաղաքում արտակարգ վիճակ է ու ոստիկանությանն այդ երթուղայինները պետք են։
Նշենք, որ այսօր ոստիկանությունը քաղաքային տրանսպորտն օգտագործել է իր ծառայությունն իրականացնելու նպատակով:
|
