2018 թ. ապրիլի 16-ին Երևանի Հերացի փողոցում ուսանողների վրա հարձակվելու և նրանց ծեծելու վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն:
Միջադեպը ցուցադրվել է azatutyun.am-ի ուղիղ եթերում, իսկ ավելի ուշ միջադեպի մասին «Ուսանողներին ծեծող Brabus-ի ուղևորները երիտասարդ ՀՀԿ-ականներ են» վերտառությամբ հրապարակում է եղել politik.am լրատվական կայքում:Նշվում է, որ 62 ss 465 պետհամարանիշով Մերսեդես G500 մակնիշի ավտոմեքենայի ուղևորները առանձնակի դաժանությամբ ոստիկանության ներկայացուցիչների առջև ծեծել ու հայհոյել են փողոցում գտնվող երիտասարդներին, ապա նստել մեքենան ու հեռացել՝ առանց խոչընդոտի:ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է քրեական գործ հարուցել ցուցարարների հանդեպ բռնություն գործադրած անձանց նկատմամբ և իրավական գնահատական տալ ոստիկանների գործողություններին:
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը