Գրիպի բարդացումից հիվանդանոցում մահացել է հինգերորդ հիվանդը
Երեւանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում նախորդ գիշեր սուր շնչառական H1N1 սուր վարակիչ շնչառական հիվանդության հարուցած բարդացումից մահացության դեպք է գրանցվել։ Այս մասինNEWS.am-ին է հայտնել ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։ «Տղամարդը Ռուսաստանից էր եկել, այնտեղ երկար ժամանակ հիվանդ է եղել, հետո եկել է Գյումրիում է հոսպիտալացվել, տեղափոխվել է Միքայելյան ինստիտուտ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել»,-ասել է Անահիտ Հայթայանը։ Սա գրիպի բարդացումից մահացության հինգերորդ դեպքն է։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
