Ցուցարարները փորձում են փակել Մաշտոցի պողոտան
Քիչ առաջ ցուցարարները կրկին փորձեցին փակել Մաշտոցի պողոտան, սակայն ոստիկանները ակնթարթորեն վերականգնեցին երթեւեկը եւ ցուցարարներից ոմանց բերման ենթարկեցին: Ավելի վաղ Ֆրանսիայի հրապարակում գտնվող ցուցարարները վազքով ուղղություն էին վերցրել դեպի Մաշտոց-Թումանյան խաչմերուկ և նստարաններով փորձելով այն փակել, սակայն ոստիկանները արագորեն հասել են նրանց ետևից, չթողնելով ցուցարարներին իրականացնել ծրագիրը։
