Դուք եք պատասխան տալու. Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանին (video)

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց, որ քննարկում են Սերժ Սարգսյանին երրորդ անգամ հանրապետության կառավարման ղեկը հանձնելու հարցը, որովհետև Սարգսյանն արդեն երկու անգամ եղել է այդ ղեկին: «Մենք այնպիսի կառավարման համակարգ ունենք Հայաստանում, որ ունենք ֆեյք պաշտոնյաներ, ֆեյք մարդիկ, ֆեյք ինստիտուտներ: Անգլերենից թարգմանելիս դա նշանակում է՝ կեղծ: Հիմա մենք կարող ենք թիվ մեկ պատասխանատուին ասել այն, ինչ կա, ինչ տեղի է ունենում: Որովհետև այնպիսի քաղաքական համակարգ է ձևավորված, պարոն Սարգսյան, որ ում ինչ ասում ենք, ասում է` ես կապ չունեմ, և ձեր նկարն է ցույց տալիս, ասում` իրեն ասեք: Էս ա էս երկրի քաղաքական համակարգը: Մենք խոսում ենք ռեֆորմների մասին: Ձեզ պետք է խնդրենք, որ էլ բարեփոխում չանեք, որովհետև ինչքան բարեփոխում եք արել, էնքան Հայաստանը ռեգրես է ապրել, ինչքան մենք փորձել ենք լավ բան անել, դուրս ա եկել վատ բան: Լավ բան չի ստացվում: Վերջին անգամ դուք «Հայլուր» հաղորդումը ե՞րբ եք նայել, էդ հաղորդումը ձեզ դուր ա գալի՞ս, պարոն Սարգսյան»: Է.Մարուքյանի խոսքով` առողջապահության նախարարը մտածում է, թե ինչ անի, որ մարդկանց համար անհարմար լինի, տրանսպորտի նախարարը մտածում է, թե թիվ մեկ խնդիրն աջ ղեկն է. «Ձեր Առողջապահության նախարարն ամեն օր մտածում է, որ մարդկանց համար անհարմար լինի, Ձեր Տրանսպորտի նախարարն ամեն օր մտածում է,  որ մեր երկրի թիվ մեկ խնդիրը աջ ղեկն է։ Ես չեմ հասկանում՝ Դուք որտեղի՞ց եք գտնում այդ մարդկանց»,-վարչապետի թեկնածուին ասաց Մարուքյանը՝ պնդելով, որ Սերժ Սարգսյանի կառավարմամբ որևէ բան այս երկրում չի փոխվելու։ Մարուքյանը Սերժ Սարգսյանին հրավիրեց «Լուսավոր Հայաստան» և նշեց, որ այսուհետ ամեն հարցի համար պատասխանատվություն է կրելու Սերժ Սարգսյանը․ «Մեկի քթից արյուն եկավ՝ Դուք եք պատասխան տալու»։

դիտվել է 19 անգամ
Լրահոս
34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am