«Սասնա ծռեր» 2-ի՝ Արամ Մանուկյանի եւ գործով անցնող եւս 10 անձի վերաբերյալ դատական նիստն տեղի կունենա ապրիլի 20-ին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: Գործով դատական նիստն տեղի կունենա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավթի նստավայրում:
Այն մակագրվել էր Երեւան քաղաքի դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին: Մինչ այդ՝ հոկտեմբերի վերջից, գործը գտնվում էր դատավոր Արթուր Օհանյանի վարույթում: Մարտի 14-ին, սակայն, նրա լիազորությունները դադարեցվել էին, քանի որ դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող հիվանդություն էր ձեռք բերել:
Այս գործով արդեն երրորդ դատավորն է նշանակվում: Մինչ Արթուր Օհանյանին գործը մակագրվելը, այն քննվում էր դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում: Նա էլ երկու մասի բաժանված գործը որոշեց բաժանել երեք մասի:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը