Անի Զախարյանն արդարացվեց
Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի դեմ դատախազի ներկայացրած բողոքը: Վերաքննիչ դատարանն արդարացրել էր Անի Զախարյանին: Մեքենայում գտնվող եւ գործով որպես վկա դատակոչված 5 ոստիկանների ցուցմունքները վերաքննիչ դատարանը համարել է անարժանահավատ եւ իրարամերժ, քանի որ նրանք տարբեր ժամանակահատվածներում տարբեր ցուցմունքներ են տվել:
