Վովա Գասպարյանի գերիշխանությունն ու «ստրախովկան»

Բաղրամյան պողոտայում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումը, որը առաջինն էր Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ մեկնարկած քառօրյա բողոքի ցույցերի ընթացքում, թերեւս անխուսափելի էր: Չնայած Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ բողոքի ակցիաները  առաջին իսկ օրից աչքի էին ընկել ոստիկանության ցիվիլ պահվածքով, որը երբեմն անգործության էր նմանվում: Ապրիլի 13-ից մեկնարկած շուրջօրյա հանրահավքների ու երթերի ժամանակ  ոստիկանների նույնիսկ ֆիզիկական ներկայություն չէր նկատվում, ինչը ըստ ամենայնի բացատրվում էր Հայաստանում ստեղծված անիշխանություն իրավիճակով: Ինչպես հայտնի է ապրիլի 9-ին լրացավ Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը , երբ վերջինս  հայտնվեց շարքային գործազուրկի կարգավիճակում: Թեպետ իշխանության թիվ մեկ պատասխանատուն համարվում է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, սակայն հասկանալի է, որ նա որեւէ շահագրգռվածություն չունի զսպելու Երեւանում տիրող հեղափոխական իրավիճակը: Այս պարագայում ոստիկանական զորքերի ցանկացած միջամտության իրավական պատասխանատվությունն ընկնելու է Վովա Գասպարյանի ուսերին, ով անցած երեք օրերի ընթացքում իր ղեկավարած կառույցի անգործությամբ ցույց տվեց, որ ինքն էլ ինքնակամ չի պատրաստվում մտնել այդ ծանր բեռի տակ: Անգամ պետական պահպանության ներքո գտնվող կառույցի՝  Հանրային ռադիոյի նվաճումը ցուցարարների կողմից համարժեք դիմադրության չարժանացավ, չնայած ոստիկանական գործողություններն այս պարագայում արդարացված կլինեին: Մյուս կողմից էլ հասկանաի է, որ ոստիկանությունը չէր կարող ձեռքերը ծալած նստել ու չկատարել մի մարդու հրահանգը, որը մի քանի օրից կրկին դառնալու է երկրի փաստացի ղեկավար: Հետեւաբար անցած երեք օրերի համընդհանուր անգործությունը կամ լոյալությունն ունի մեկ բացատրություն՝ իշխանությունը չէր պատկերացնում, որ իրավիճակը կդառնար այսքան վտանգավոր, որքան ապրիլի 16-ին, երբ Երեւանում ստեղծվեց մի իրավիճակ, որը նախադեպ չունի: Քաղաքացիական անհնազանդության մասին բազմաթիվ անգամներ լսած հանրությունը տեսավ  կոնկրետ դրսեւորում Նիկոլ Փաշինյանի եւ կողմնակիցների կատարմամբ, որը փակում է փողոցներ, կամուրջներ, արգելակում հանրային տրանսպորտի աշխատանքը՝ առժամանակ  կաթվածահար անելով կառավարումը, ինչի պատասխանը եղավ Բաղրամյանում ոստիկանության եւ ցուցարարների բախումը: Իսկ բախումն այլեւս անխուսափելի էր, քանզի անխուսափելի է նաեւ վտանգի մեծացումը:  Սերժ Սարգսյանը քանի դեռ չի կրում իրավական պատասխանատվություն, ուրեմն իրավիճակը լիցքաթափելու քայլեր պետք է ձեռնարկեր, որպեսզի հետագայում  չմեղադրեն նոր Մարտի 1 իրականացնելու հարցում: Փաստացի այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը ոստիկանապետի ուսերին  է, որին Սերժ Սարգսյանը հարկ եղած դեպքում կզոհաբերի առանց երկար մտածելու: Կա նաեւ մեկ այլ բացատրություն, որ իշխանությունը հնարավոր եւ անհնարին բոլոր մեթոդները կիրառում է այսօրվա շարժումն առավել հզորացնելու եւ ընդդիմադիր հարթակում Նիկոլ Փաշինյանի առաջնորդությունն ընդգծելու համար, դա են պահանջում արտաքին քաղաքական զարգացումներ: Ադրբեջանում, Ռուսաստանում եւ հաշված ժամեր հետո նաեւ Հայաստանում իշխանության նոր վերահաստատումից հետո կրկին սեղանին է դրվելու Ղարաբաղի հարցը: Այս համատեքստում Սերժ Սարգսյանին պետք է ուժեղ ընդդիմություն՝ հետագա անցանկալի զարգացումների պարագայում խաղարկելու նպատակով: Իսկ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց Հայաստանում համատարած հուսալքության ու վախի մթնոլորտում  ընդդիմության նոր պայքար ու ընդվզման անհավանական ալիք բարձրացնել: Անկախ ամեն ինչից, թե շարժումն ինչ ելք կունենա, Փաշինյանը նվաճեց ընդդիմության առաջնորդողի դերը: Անի Սահակյան

դիտվել է 79 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am