Գերմանիայում առանց համապատասխան թույլտվության գտնվող և մոտ ապագայում արտաքսման ենթակա օտարերկրացիների թիվը 49.400 է։ Այդ մասին հայտնում է գերմանական Bild թերթը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված Գերմանիայի ներքին գործերի նախարարության զեկույցը:
Ընդ որում՝ ընթացիկ տարում հաստատվել է փախստականի կարգավիճակ ստանալու մոտ 162,1 հազար դիմում: Նոր կարգավիճակով օտարերկրացիների 40 տոկոսը Սիրիայից են, 20 տոկոսը՝ Աֆղանստանից:
Դրան զուգահեռ աճում է Միգրացիայի հարցերով գերատեսչության աշխատակիցների թիվը: 2015 թվականի սեպտեմբերից նրանց թիվն ավելացել է մոտ մեկ երրորդով՝ հասնելով 1,2 հազարի։
Նախկինում այդ գերատեսչությունը հաճախ քննադատության էր ենթարկվում այն պատճառով, որ երկար էր քննում փախստականի կարգավիճակ ստանալու դիմումները:
2015 թվականին Գերմանիա է ժամանել ապաստանի դիմում ներկայացրած 1,1 միլիոն ներգաղթյալ:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը