Սերժ Սարգսյանին կպատասխանե՞ն Սիրիային հարված հասցրած ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան

Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի Մշտական խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել՝ Սիրիայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար: Հիշեցնենք, որ կազմակերպության գլխավոր քարտուղարն է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Յուրի Խաչատուրովը։ ՀԱՊԿ-ին՝ Ռուսաստանից բացի, անդամակցում են Հայաստանը, Բելառուսը և Կենտրոնական Ասիայի երեք պետություններ՝ Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: Ահա, ՀԱՊԿ-ի մշտական խորհուրդը, որի անդամ է նաև Հայաստանը, դատապարտել է Միացյալ Նահանգների ու դաշնակիցների` Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հարվածները Սիրիայի դեմ, պնդելով, թե դրանք խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը: «Այդօրինակ քայլերը ստեղծում են մի իրավիճակ, որը հակասում է Սիրիայում ահաբեկչական վտանգը շուտափույթ մեկուսացնելու և ներքաղաքական ճգնաժամը քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ջանքերին», - հայտարարել է ռազմական դաշինքն ու պնդել, թե արևմտյան կոալիցիայի գործողությունները կարող են հանգեցնել լարվածության հետագա աճի ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում»: Ռուսաստանի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում կազմակերպության մշտական խորհուրդը միաժամանակ վերահաստատել է աջակցությունը Սիրիայի ինքնիշխանությանը, միասնականությանն ու տարածքային ամբողջականությանը` կոչ անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին շարունակել ջանքերը խաղաղություն ու անվտանգություն հաստատելու ուղղությամբ: Իհարկե, Հայաստանը կողմնակից է սիրիական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծմանը, կողմնակից է առճակատման բացառմանը: Ավելին՝ պաշտոնական Երևանը մշտապես հայտարարում է Հայաստանը դեմ է բաժանարար գծերի ստեղծմանը: Պարզ է պաշտոնական Երևանքի քաղաքականությունը: Հայաստանի համար ձեռնտու չէ գերտերությունների բախման արդյունքում հայտնվել «թատերաբեմում»: Սա, ինչպես ասում են՝ աշխարհաքաղաքական մասը: Հայաստանի դիրքորոշումը թե՛ Սիրիայի հարցում, թե՛ ժամանակին՝ Իրանի հարցում հասկանալի, ընկալելի է եղել գերտերությունների կողմից: Թե՛ Սիրիայում, թե՛ Իրանում մեր հայրենակիցներն են ապրում, որտեղ նրանց նկատմամբ հարգանք կա, և պարզ է, որ Հայաստանին այս երկրներում հակամարտությունների, խնդիրների, առճակատման զարգացումները ցանկալի սցենար չեն: Բայց այլ է բան է, երբ Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակում է իրեն պարտավորված է զգում դառնալ Ռուսաստանի քաղաքականության գերին, ընդ որում, ոչ Սիրիայի հարցում, այլ ընդհանրապես: Հայաստանը կրկին անգամ ապացուցում է, որ Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող երկիր է: Այստեղ հարցը Սիրիան չէ, կամ՝ Ասադի աջակցությունը, այլ հարցը, թե որքան է Հայաստանի ինքնուրույն ու ինքնիշխան: Այլ բան է, երբ Հայաստանն ինքնուրույն է իր դիրքորոշումը արտահայտում, այլ բան է, երբ ստիպված է այս կամ այն միությունում դիրքորոշում ցույց տալ՝ ի աջակցություն Ռուսաստանի: Հետևաբար, Հայաստանը պետք է պատրաստ լինի համարժեք պատասխանի ԱՄՆ-ից, Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից, որը չի կարելի բացառել: Թամար Բագրատունի

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am