Օլիգարխիայի խուճապն ու Սերժ Սարգսյանի խորհուրդները

Արտակարգ պայմաններում խորհրդարանը ընտրեց խորհրդարանական մոդելի Հայաստանի առաջին վարչապետին, որը երկրի փաստացի ղեկավարն է համարվում: Վաղ առավոտից պատգամավորները ոտքով ճանապարհ էին ընկել, շտապում էին շրջանցել մայրաքաղաքի փակ ճանապարհները,գցված բարիկադները, հասնել խորհրդարան ու կատարել ճակատագրական ընտրությունը: Խորհրդարանի վերջին տասնամյա պատմության ընթացքում դժվար է հիշել մի դեպք, երբ ՀՀԿ խրամատները մինչեւ նիստի ավարտը մնացին լիքը, որեւէ պատգամավոր ստիպված չեղավ ծլկել գրանցվելուց հետո: Վերջին տարիներին դժվար է հիշել մի դեպք, երբ առավոտյան ութից  միջանցքներում կշրջեին մականունավոր պատգամավորները, ինչպիսիք Սամվել Ալեքսանյանը, Արկադի Համբարձումյանը, Արայիկ Գրիգորյանը, որոնք խուճապահար չէին քնել ու շտապել էին Սերժ Սարգսյանի ընտրությանը, քանզի նրանից է կախված իրենց վաղվա լինելիությունը: Դժվար է հիշել, երբ գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը կմնան զորքի հետ ու կեսից չեն լքի զինակից ընկերներին, ինչպես անում են սովորաբար: Սակայն ինչպես Արտաշես Գեղամյանը կասեր, ապրիլի 17-ն այդ սուրբ օրն էր եւ խորհրդարանը վարչապետ էր ընտրում:  Վարչապետ էր ընտրում, սակայն հեղափոխություն էր լսում, քննարկման ընթացքում պատգամավորներից շատերը մխրճվել էին սեփական բջջայինների մեջ ու հետեւում էին այն պայքարին, որն արդեն քանի օր է նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանը: Պատգամավորների ելույթներին Սերժ Սարգսյանը հիմնականում անհաղորդ էր, նա գլխիկոր իր առջեւ դրված թղթերն էր թերթում, մեկընդմեջ ննջում, հազվադեպ էլ ժպտում, ինչպես դա արեց Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ, որը Նիկոլ Փաշինյանի ոճով փորձեց հակադարձել իշխանական գործընկերներին, որ սա Հայլուրի Հայաստանը չէ ու բավ է ներկայացնել, թե մեզ մոտ ամեն ինչ լավ է: Եւ իրականում ՀՀԿ-ականները քաղաքացիների ըմբոստությանն  անհաղորդ, երկրից ու իրականությունից կտրված  փշալարերի հետեւում անցկացվող  նիստի ողջ ընթացքում փառաբանում ու երկրպագում էին իրենց առաջնորդին: Ի վերջո, կայացավ քվեարկությունը եւ պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանին ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն պատգամավորներից բացի աջակցում են «Ծառուկյան» խմբակցության հետեւյալ պատգամավորները, որոնք են կողմ քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը՝ Նապոլեոն Ազիզյան, Արգամ Աբրահամյան, Արայիկ Աղաբաբյան, Հրանտ Մադաթյան, Վանիկ Ասատրյան, Վարդան Բոստանջյան, Կարինե Պողոսյան, Մելիք Մանուկյան, Դավիթ Մանուկյան, Իշխան Զաքարյան, Արթուր Մանուկյան ու Մերուժան Սիմոնյան: Խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանը նիստին ներկա չէր: Բացակայում էին նաեւ Վարդան Ղուկասյանն ու Տիգրան Ուրիխանյանը, իսկ պատգամավորներ Տիգրան Ստեփանյանը, Վահան Կարապետյանն ու Սերգեյ Բագրատյանն ուղղակի քվեարկեությանը չմասնակցեցին: Վարչապետ ընտրվելուց հետո  Սերժ Սարգսյանը, դիմելով «Ելքին» ասաց. «Եթե կընդունեք, 3 խորհուրդ ձեզ: Հայաստանում ընդդիմությանը հատուկ չլսելու բարդույթից ազատվեք: Ունակություն ունեցեք լսել: Այդ բարդույթը դրսեւորվեց այս դահլիճում, երբ ընդամենը Արտակ Զեյնալյանը հարց ուղղեց՝ պատասխան ստանալու ակնկալիքով: Ձեր հարցադրումները, որ այս ամբիոնից հնչեցին ելույթի տեսքով, չէին ակնկալում պատասխաններ եւ սա վատ է: Դա ձեզ համար նաեւ օգտակար կլինի, իրոք, տեղյակ կլինեք իրավիճակից: Դուք ինձ եք մեղադրում մի աշխարհ ստեղծելու եւ այդ աշխարհով հրճվելու բարդույթով, բայց այդ բարդույթը աչքիս ոնց որ թե  ձեզ ավելի է բնորոշ: Դուք եք ձեզ համար աշխարհ ստեղծում, դուք եք չունենալով այդ իրավունքը, խոսում ժողովրդի անունից՝ չհասկանալով հանդերձ, որ պրծավ, վե՛րջ: Սահմանադրական բարեփոխումներից հետո որեւէ անհատ իրավունք չունի ժողովրդի անունից խոսել, ժողովրդի անունից իրավունք ունի խոսել քաղաքական մեծամասնությունը: »: Գեւորգ Գորգիսյանին նկատի ունենալով՝ Սերժ Սարգսյանը նրան խորհուրդ տվեց ղեկավարվել պառլամենտարիզմի կանոններով: Նա ասաց, որ սա դատարան չէ, որտեղ դատավճիռներ են ստեղծում եւ մեղադրում. «Մեղադրում են միայն դատարանում, այստեղ դուք կարող եք պատասխանատվության կանչել, այո, ես ընդունում եմ քաղաքական պատասխանատվությունը եւ լավի համար, եւ վատի համար: Եթե ձեզ թվում է, որ մենք 90-ականներից էլ հետ ենք գնացել, ապա ինչ ասեմ, այդպես էլ ընդունեք, եթե իմ խորհուրդը չեք ընդունում: Գիտակցեք, որ սա խորհրդարան է, օրենքներ են ընդունվում, որոշումներ կայացվում, բայց ոչ երբեք դատավճիռներ»: Սերժ Սարգսյանի հաջորդ խորհուրդն ուղղված էր «Ելքի» բոլոր պատգամավորներին. «Դուք ձեր ողջ ջանքը գործադրեք՝ ձեր ընկերոջը փողոցից բերելու խորհրդարան: Դա կլինի ձեր մեծագույն վաստակը: Երբեք որեւէ ժամանակ անձամբ ես, մեր քաղաքական ուժը արյան ծարավ չենք ունեցել: Մենք արյուն շատ ենք տեսել, բայց նույնիսկ թշնամու արյան ծարավ ես երբեք չեմ ունեցել: Եթե պետական հիմնարկների գրավումը համարում եք խաղաղ ցույցեր, եթե դուք համարում եք, որ հիմա ցուցարարները պիտի գան ու ԱԺ շենքում ձեր աշխատասենյակների մեջ նստելով ձեր փոխարեն օրենքներ գրեն՝ դա ձեր մոտեցումներն ու ձեր պատկերացումներն են: Եթե ոչ, դուք հակառակ կողմում պետք է լինեք, պիտի լինեք օրենքի կողմում: Չի կարող ժողովուրդը լինել օրինազանց, եթե լիներ օրինազանց, ապա փողոցում միլիոնավոր մարդիկ պիտի լինեին: Անի Սահակյան

դիտվել է 104 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am