Հերքում. Աղդամի շրջանի գյուղերի խաղաղ բնակիչների ուղղությամբ ՊԲ-ն կրակ չի բացել
Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հայկական ուժերը կրակ են բացել Աղդամի շրջանի մի շարք գյուղերի խաղաղ բնակիչների ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊԲ-ից: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հարգել հրադադարի պահպանման ռեժիմը և պատասխան գործողությունների դիմում խիստ անհրաժեշտության դեպքում, այն էլ բացառապես հակառակորդի կրակային դիրքերի ուղղությամբ:
