Վերաքննիչ դատարանը մերժեց
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ մարտի 11-ին, մերժել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու պահանջով պաշտպանի բողոքը: Դատարանի բակում ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի բողոքի ակցիա անցկացնողներին վրդովեցրել է որոշումը, նրանք ձվեր են նետել դատարանի ուղղությամբ: Ոստիկանները հեռացրել են ակտիվիստներին, որոնցից մեկին՝ «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Գագիկ Եղիազարյանին բերման են ենթարկել:
