Արսինե Խանջյանը բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն իր ֆբ-յան էջում բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին, որը ներկայացնում ենք ստորև.   Բաց նամակ Սերժ Սարգսյանին Պարոն Սերժ Սարգսյան, Դուք քաջ տեղյակ եք, որ ողջ հայությունն այս օրերին հետևում է երկրում ծավալվող խաղաղ ցույցերին: Ես Ձեզ եմ ուղղում իմ նամակը, քանի որ մեր ազգի համար այս բեկումնային պահին Դուք եք ուշադրության կենտրոնում: Որպես քաղաքացի` Դուք Ձեր իմացության սահմաններում ծառայել եք մեր հայրենակիցներին և հաճախ հանդես եկել որպես Սփյուռքում հայ ազգի պաշտոնական ներկայացուցիչը: Ցանկացած մարդու պես` Ձեր` Հանրապետության նախագահի դերում իրականացրած գործունեությունը խոչընդոտներով լի է եղել: Դուք պաշտոնավարման երկու ժամկետների ընթացքում առնչվել եք անկախությունից ի վեր մեր հանրությունը ջլատող խնդիրների հետ: Միգուցե արել եք Ձեր առավելագույնը, սակայն հանրային կարծիքն այլ բան է փաստում: Կոռուպցիան, օրենքի գերակայության բացակայությունը, ոստիկանական բռնությունները, արդադատության ուղղակի սահմանափակումը, կաշառքն ու ընտրական խախտումները, աղքատությունը, արտագաղթը, մարդու և քաղաքացիական իրավունքի ոտնահարումը (կանանց հանդեպ բռնություն, խտրականություն ԼԳԲՏՔ համայնքի հանդեպ), խոսքի ազատության բացակայությունը Ձեր կառավարման տարիների ամենօրյա աշխատանքի արդյունքն են: Իհարկե Դուք առերեսվել եք նաև Արցախյան պատերազմի սարսափելի իրականության հետ: Իհարկե մենք հասկանում ենք, թե ինչպիսի զգուշավորություն է անհրաժեշտ չսայթաքելու համար, երբ շրջապատված եք միջազգային շահը հետապնդող ուժերով, որոնց հոգը չեն Հայաստանն ու Արցախի Հանրապետությունը: Բայց Դուք հաճախ մոլորեցրել եք մեզ բոլորիս` շահարկելով արտաքին սպառնալիքը շատ ավելի վտանգավոր` վերոնշյալ ներքին խնդիրների պարագայում: Ես` իմ բազմաթիվ հայրենակիցների պես, վստահաբար հավատում եմ, որ մեր սիրելի հայրենիքին այսօր վնասողն այս աշխարհաքաղաքական դրությունը չէ: Հայաստանը տեղի չի տա և չի պայթի արտաքին թշնամական ուժերի պատճառով, եթե Դուք այլևս ղեկավար մարմնում չլինեք: Սակայն Հայաստանը կանգնած է ներքին պայթյունի վտանգի առաջ, որովհետև Դուք և Հանրապետական կուսակցության Ձեր գործընկերները շարունակում եք անտեսել քաղաքացիների ժողովրդավարության պահանջն ու այն հավատը, որ դա է գոյատևման մեր միակ հույսն ու ռազմավարությունը: Ես և Դուք տարիներ առաջ կարճ զրույց ենք ունեցել: Միգուցե քաղաքական ճնշման տակ Դուք այդ ժամանակ նշեցիք, որ հայ ժողովուրդը ոչխարի հոտի պես է: Ես, Ձեր փոխաբերությունից վրդովված, պատասխանեցի, որ եթե նույնիսկ այդպես է, ապա նրանք վստահաբար լավ Հովվի կարիք ունեն: Այդ օրերից ի վեր Հայաստանում տեղի ունեցած ցնցումներն ու Սփյուռքի համայնքներում Ձեր կառավարման ոճի հանդեպ բողոքի դրսևորումները ապացուցել են, որ մենք ոչխարի հոտ չենք: Մենք ուժեղ, արդար և օրինական առաջնորդություն վարող լավ Հովիվ փնտրող ազգ ենք: Այսօր, մինչ ես գրում եմ Ձեզ, մեր ծեր և երիտասարդ, մասնագետ և ուսանող հայրենակիցներն արտահայտում են նախագահության տարիներին Ձեր վարած գործունեության և մեր սոցիալական, տնտեսական և քաղաքական հարցերում Ձեր կողմից անձնական շահը գերադասելու վերաբերյալ իրենց զայրույթն ու բողոքը` ձեռնարկելով հստակ քայլեր, այն է` կամ հուսահատությունից լքելով երկիրը, կամ, ինչպես վերջին օրերին, հերթական անգամ դուրս գալով փողոց և խաղաղ միջոցներով, բայց վճռականորեն պահանջելով իշխանության արդար փոփոխություն: Նրանց հիմնական պահանջը, ինչպես ես եմ լսում, այն է, որ Դուք թույլ տաք երկիրը կանգնեցնել մի նոր ուղու վրա, որը պետական կառույցների համար պատշաճ ժողովրդավարական հնարավորություններ կընձեռնի: Պարոն Սերժ Սագսյան, Հայաստանի ներքին քաղաքականությունը չի կարող մեկնաբանվել և հասկացվել բացառապես Ձեր անձնական բացարձակ պայմաններով, չափորոշիչներով և մարտավարությամբ: Դուք երդվել եք ծառայել մեր հայրենիքին սիրով, հույսով և ուղիղ հաղորդակցությամբ այն քաղաքացիների հետ, ում ներկայության շնորհիվ մենաք այս հողատարածքը Հայաստան ենք կոչում: Բայց այսօր իշխելու Ձեր համառ ցանկությամբ Դուք ևս մեկ անգամ ուժով պարտադրում եք Ձեր ներկայությունը ղեկավար մարմնում, այս անգամ` վարչապետի դերում: Ես հորդորում եմ Ձեզ և Հանրապետական կուսակցությանը գոնե այս անգամ վերջապես թույլ տալ, որ բազմազանության ձայնը ստանձնի փոփոխությունների ղեկը և երկիրը տանի դեպի նոր հաստատված այնպիսի Խորհրդարնական համակարգ, որն իսկապես կներկայացնի ժողովրդի յուրաքանչյուր անդամին: Հակառակ դեպքում բոլոր մեր հայրենակիցների անունից ես կընդգծեմ, որ Ձեր անունը մեր ազգի, մեր երկրի և աշխարհի պատմության մեջ կմնա ոչ թե որպես կարող առաջնորդի, այլ որպես իշխանություն տենչացող բռնապետի անուն: Մենք Ռուսաստան չենք: Ոչ էլ Թուրքիա: Ոչ Ադրբեջան, ոչ… ցավոք, այս ցանկը երկար է: Մենք փոքր, բայց հպարտ ազգ ենք, որը գոյատևել է` ի հեճուկս բոլոր խոչընդոտների, որոնք երբևէ բուֆերային գոտի չեն թողել, որպեսզի մենաք հեշտությամբ ուղղեինք մեր մեջքն ու վերականգնեինք մեր ուժերը: Բայց մենք կարող ենք! Ապրիլի 17-ին` մեր ազգի մեծագույն ողբերգության` 1915-ի ապրիլի 24-ի հիշատակումից օրեր առաջ Դուք կարող եք պատմական կարևոր քայլ կատարել` լսելով Երևանի փողոցներ դուրս եկած բոլոր այդ մարդկանց, հարգելով Ձեր արդար ընդդիմադիր գործընկերներին և սատարելով Սփյուռքին, որն անշեղորեն հավատում է, որ մեր հայրենիքն ի վերջո կգտնի իր բարօրությունը: Խնդրում եմ, ուժ մի կիրառեք: Խնդրում եմ, թույլ մի տվեք, որ որևէ մեկի մատը կամ ձեռքը վնասվի ոստիկանական բռնությունների արդյունքում: Խնդրում եմ, եղեք այն համեստ և վստահ Հովվի ձայնը, ով առանց վախի, անկախ հնարավոր ռիսկերից կարող է թույլ տալ իրեն և իր ժողովրդին ոտք դնել Հայաստանի համար խոստումնալից ապագայի այս անցումային ուղու վրա: Մենք կարող ենք ձևակերպել մեր ազգային շահն ու միասնական անկոտրում ուժ դառնալ արտաքին սպառնալիքների դեմ, որի հետ հարկ կլինի հաշվի նստել: Պարոն Սերժ Սարգսյան, համեստությունը, նույնիսկ քաղաքականության մեջ, թուլություն չէ: Դա մարդկային ուժ ու որակ է, որն ընտրության հնարավորություն է ստեղծում, և Ձեր երկիրը, իմ ժողովուրդը հենց դա է ակնկալում Ձեզնից: Արսինե Խանջյան

դիտվել է 4 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video) Փաշինյանի գրպանի «տուզիկնե՞րն եք» դառնում, թե՞․․․ Սուրենյանցը՝ ՍԴ-ի դիմաց (video) Ադրբեջանն ու Թուրքիան «կռվի» մեջ են․․․ ինչու՞ Քըլըչը շատ արագ շնորհավորեց Ռուբինյանին․ Շահինյան (video) #ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ ՍԴ-ի մոտ. Ընդդիմադիրների աջակիցները հավաքվում են այնտեղ (video) Նիկոլի առաջ կոնկրետ հարց են դրել․ կա՛մ «խժռելու են», կա՛մ… (video) Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Չհամարձակվե՛ք․․․ դուք եք բացել այս «մարդա**րների» առաջ դուռը․ Անժելա Թովմասյան (video) «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած Իրանի 22-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին Գաղտնի ցուցակներ են եղել, ներկայացնում էին, թե հազարավոր մարդիկ ընտրակաշառք են բաժանել․ Վարդևանյան (video) Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Հունիսի 27-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել Սպառնալիքներ եղե՞լ են. «Շանթի Յուրան» ցուցմունք տվեց Աղվան Հովսեփյանի դեմ Ազգային ողբերգություն է լինելու, եթե Ռուսաստանը էդ քայլն անի․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am