Պատգամավորները մտնում են ԱԺ/տեսանյութ/
Մի շարք պատգամավորներ ժամանել են Ազգային ժողով: Ծառուկյան խմբակցության, ինչպես նաեւ ԵԼՔ դաշինքի մի շարք պատգամավորներ արդեն ԱԺ-ում են: ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն ասել է, որ տեղեկություններ չունի՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լինելու է ԱԺ-ում, թե՝ ոչ: ԱԺ մտնող յուրաքանչյուր պատգամավորի մեքենա ստուգվում է մանրակրկիտ` վարորդը բացում է բեռնախցիկները, մեքենայի դռները։ ԱԺ տարածքը հսկվում է ոստիկաններով:
