Իշխանությունները դասեր չքաղեցին. ինչո՞ւ է լռում Արմեն Սարգսյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքներին ոստիկանությունը մի քանի օր շարունակ փորձում էր չմիջամտել, անգամ այն բանից հետո, երբ ցուցարարները փակել էին մայրաքաղաքի հիմնական փողոցները` կաթվածահար անելով երթեւկությունը: Բայց երեկ այն բանից հետո, երբ ցուցարարները ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ՔՊ անդամ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ական պատգամավորների հետ փորձեցին բարձրանալ դեպի ԱԺ, ոստիկանները ոչ միայն փակեցին ճանապարհը, այլեւ կարճ ժամանակ անց տեղի ունեցան բախումներ: Ավելին` ոստիկանները հավաքված բազմահազարանոց բազմության վրա ձայնային նռնակներ կիրառեցին` մարմնական վնասվածքներ հասցնելով 46 հոգու, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, լրագրողների, անգամ իրենց գործընկեր ոստիկանների /ընդ որում, ոստիկանը ոստիկանին մարմնական վնասվածք հասցրեց իրենց մասնագիտական տոնի օրը/: Ու պետք է արձանագրենք, որ իշխանությունների համար այդպես էլ դաս չեղավ տասը տարի առաջ Երեւանի կենտրոնում մարտի 1-ի սպանդը, երբ ոստիկանների կիրառած հատուկ միջոցներից՝ «Չերյոմուխա 7»-ից, զոհվեցին մարդիկ: Երեկ նրանք կիրառում էին նույն հատուկ միջոցները եւ մարմնական վնասվածք հասցնում մարդկանց: Ու հիմա ՀՀ գլխավոր դատախազությունը ընդդիմադիրների գործողությունների կապակցությամբ քրեական գործ հարուցելու փոխարեն ճիշտ կաներ` նախ եւ առաջ քննության առարկա դարձներ ոստիկանների արարքը, նրանց օգտագործած հատուկ միջոցների իրավաչափությունն ու գործածման եղանակը: Մեկ փաստ էլ. չնայած մայրաքաղաքում արդեն մի քանի օր է՝ շուրջօրյա ցույցեր են, իսկ երեկ եղան բախումներ, սակայն համառ լռություն է պահպանում ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը: Նա որեւէ կերպ չի անդրադարձել այս ամենին, մինչդեռ ոչ վաղ անցյալում Արմեն Սարգսյանը հայտարարել էր. «Փորձելու եմ լինել ոչ միայն խորհրդարանի, այլեւ Հայաստանի քաղաքացիների նախագահը»: Բայց պարզվում է` նա չդիմացավ առաջին իսկ փորձությանը` իրեն դրսեւորելով որպես իշխող մեծամասնության նախագահ: Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video) Փաշինյանի գրպանի «տուզիկնե՞րն եք» դառնում, թե՞․․․ Սուրենյանցը՝ ՍԴ-ի դիմաց (video) Ադրբեջանն ու Թուրքիան «կռվի» մեջ են․․․ ինչու՞ Քըլըչը շատ արագ շնորհավորեց Ռուբինյանին․ Շահինյան (video) #ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ ՍԴ-ի մոտ. Ընդդիմադիրների աջակիցները հավաքվում են այնտեղ (video) Նիկոլի առաջ կոնկրետ հարց են դրել․ կա՛մ «խժռելու են», կա՛մ… (video) Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Չհամարձակվե՛ք․․․ դուք եք բացել այս «մարդա**րների» առաջ դուռը․ Անժելա Թովմասյան (video) «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած Իրանի 22-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին Գաղտնի ցուցակներ են եղել, ներկայացնում էին, թե հազարավոր մարդիկ ընտրակաշառք են բաժանել․ Վարդևանյան (video) Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Հունիսի 27-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել Սպառնալիքներ եղե՞լ են. «Շանթի Յուրան» ցուցմունք տվեց Աղվան Հովսեփյանի դեմ Ազգային ողբերգություն է լինելու, եթե Ռուսաստանը էդ քայլն անի․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am