Ինչ է կատարվում Ազգային ժողովում
Մինչ «Իմ քայլը» նախաձեռնության անդամները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փակում են Երևանի փողոցները, պատգամավորներն անխափան մտնում են Ազգային ժողով: Չի բացառվում, որ նրանցից շատերը վաղ առավոտից են աշխատանքի այցելել, այն էլ Դեմիրճյան փողոցի կողմից: Հիշեցնենք` 12:00-ին տեղի կունենա Սերժ Սարգսյանի վարչապետության քվեարկությունը, որի դեմ արդեն 5-րդ օրն է Երևանում պայքար է ընթանում: ArmLur.am-ի թղթակիցը ֆիքսել է վիճաբանություն ԱԺ-ի դիմաց: Դռները փակ են, ներսից աղմուկի ձայն է լսվում:
