ՀՀԿ-ն այլեւս փախչելու տեղ չունի

Հանրապետական ու Դաշնակցություն խորհրդարանական խմբակցությունները Ազգային ժողովում համատեղ նիստից հետո այսօր պաշտոնապես առաջադրեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Նրանց հետ չպահեց Երեւանի փողոցնեում վաղ առավոտից քաղաքացիական անհնազանդություն իրականացնող հազարավոր ցուցարարների գործողությունները: Խմբակցությունների համատեղ նիստը տեւեց բավականին կարճ, գրեթե հաշված րոպեներ, պատգամավորները արագ հեռացան քննասենյակից՝ հեռանալով նաեւ Ազգային ժողովի շենքից, որի մատույցներում արդեն մի քանի օր է Սերժ Սարգսյանի վարապետության դեմ ընդվզող ցուցարարների հոծ բազմություն է հավաքված: Կարգի համաձայն վաղը՝ ապրիլի 17-ին Ազգային ժողովի հատուկ նիստում կքննարկվի ու քվեակության կդրվի վարչապետի թեկնածությունը: Նիկոլ Փաշինյանը դեռեւս օրեր առաջ հայտարարել է, որ պատրաստվում են պաշարել Ազգային ժողովի շենքն ու պատգամավորներին, որպեսզի թույլ չտան պատգամավորների մուտքը հատուկ նիստին, կանխեն քվեարկությունը: Այսօր վաղ առավոտից Բաղրամյան փողոցի մուտքերը երկկողմանի պաշարված են ոստիկանական զորքերով, որոնք թույլ չեն տալիս ցուցարարները մոտենան խորհրդարանի շենքին: Հիշեցնենք՝օերերս Փաշինյանը հայտարարեց, որ կպաշարեն նաեւ ՀՀԿ կենտրոնական գրասենյակը, որտեղ շաբաթ պետք է տեղի ունենար կուսակցության խորհրդի նիստը եւ Սարգսյանի թեկնածությունը  կուսակցության ընդլայնված կազմի հաստատմանը դրվեր: Խուսափելով ցուցարարների հետ բախումից, ՀՀԿ-ն նիստը տեղափոխեց Ծաղկաձոր եւ էլիտար հյուրանոցներից մեկում  տեղի ունեցավ արտագնա նիստ: Արդեն մի քանի օր է տեղեկություններ են շրջանառվում, որ հնարավոր է ԱԺ հատուկ նիստի վայրը նույնպես տեղափոխվի խորհրդարանից՝ հաշվի առնելով ժամ առ ժամ ակցիայի մասնակիցների թվի աճը: Սակայն այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցրեց, որ նիստը կկայանա խորհրդարանում. «Մեր շենքն Ազգային ժողովն է և Ազգային ժողովի դահլիճը», - ասաց Բաղդասարյանը։ Ծաղկաձորում տեղի ունեցած արտագնա նիստի մասին խոսելով նա ասաց, որ ՀՀԿ-ի դահլիճը փոքր է, իսկ իրենց արտագնա նիստին 200-ից ավելի կուսակցական է մասնակցել,այդ պատճառով էլ նիստը տեղափոխելու անհրաժեշտություն է ծագել: Ինչպե՞ս է գնահատում ընդդիմադիրների այս ակցիաները՝ փողոցներ, գլխավոր պողոտաներ փակելը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց.  «Քաղաքական գործընթաց է, հարգանքով եմ վերաբերվում խաղաղ երթերին, ցույցերին, դա դրսևորման ձև է, եթե օրենքի շրջանակում կգործեն, որևէ խոչընդոտ չի լինի, և մենք համբերատար, հարգանքով կվերաբերվենք նրանց ակցիաներին»։ Նա անհավանական համարեց, թե վաղը ցուցարարները կարող են այնպես փակել Բաղրամյանը, որ Սերժ Սարգսյանն անգամ չկարողանա ժամանել: Դաշնակցությունն անօրինական է համարում «Իմ Քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գործողությունները և կարծում է, որ փողոցները պետք է բացվեն։ Արմեն Ռուստամյանն ասաց, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ժողովուրդը ընտրել է մեծամասնություն, որը բոլոր իրավունքներն ունի առաջադրելու ում որ ուզում է, արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, թե միգուցե մարդիկ փոշմանել են ընտրություններին իրենց տված ձայների համար, ասաց, որ այս մարդիկ, ովքեր դուրս են գալիս փողոց, ավելի հեշտ կլիներ, որ ընտրակաշառք չվերցնեին ու այդպես չկատարեին իրենց ընտրությունը: Դիտարկմանը, թե պնդում է, որ ընտրակաշառք վերցրած ուսանողներն են, որ այսօր փողոցում են, նա ասաց, թե դա նկատի չուներ․«Եւ հետո բոլոր ուսանողները չէ, որ դուրսն ակցիա են անում, ուսանողներ կան, որ ներսն են, ուսանողներ կան, որ ներսն են, մի յուրացրեք ժողովրդին եւ խոսեք նրա անունից»: Ընդունում է, որ իշխանությունը ձեւավորվել է կաշառքի միջոցով եւ հետեւաբար ինչու են կոալիցիա կազմել այդպիսի իշխանության հետ, Ռուստամյանը  հարցով պատասխանեց․ «Ինչ է դուք չգիտեիք, որ այդպես է։ Կարդացեք ընտրություններից հետո մեր հայտարարությունը»։ Անկախ ամեն ինչից  Արմեն Ռուստամյանը վստահ է՝ վաղն իրենք խորհրդարանում անարգել վարչապետ են ընտրելու։ Անի Սահակյան

դիտվել է 57 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am