Լեւոն Արոնյան VS Անիշ Գիրի
Մոսկվայում մարտի 11-ին կմեկնարկի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն առաջին տուրում սեւերով կմրցի հոլանդացի Անիշ Գիրիի հետ (խաղացանկ): Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 15:00-ին: Հավակնորդների մրցաշար, առաջին տուր Անիշ Գիրի (Հոլանդիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան) Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) – Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – Վեսելին Տոպալով (Բուլղարիա)
