Գյումրիում փակ է Շիրակի մարզպետարան տանող ճանապարհը՝ Գ. Նժդեհ փողոցը, ի աջակցություն Երևանում տեղի ունեցող զարգացումների:
Galatv-ի փոխանցմամբ՝ այս պահին քաղաքացիներ են հավաքվում Շիրակի մարզպետարանի դիմաց: Ոստիկանները այլընտրանքային ճանապարհ են բացել, որից օգտվում են վարորդները:
Գարեգին Նժդեհի փողոցը Գյումրու կենտրոնական փողոցներից մեկն է:
Նշենք, որ ավտոբուսները և միկոավտոբուսները փոխել են իրենց երթուղին: Հավաքված գյումրեցիները կոչ են անում բոլորին դուրս գալ փողոց և կասեցնել Ս. Սարգսյանի վարչապետությունը:
«Ոչ միայն մայրաքաղաքում, ՀՀ տարբեր քաղաքներում պետք է բողոքի ակցիաներ անցկացնել: Պետք է դուրս գա ողջ Գյումրին, Վանաձորը…Պետք է աջակցենք Երևանում պայքարող մեր ընկերներին և պետք է թույլ չտանք, որպեսզի Ս. Սարգսյանի դառնա վարչապետ»,-ասում է հավաքված երիտասարդներից մեկը: Բողոքի ցույցի մասնակիցներն առայժմ պլանավորում են այսօրվա գործողությունները:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը