Բաղրամյան պողոտայում թույլ չեն տալիս ակտիվիստներով լցված ոստիկանական մեքենային շարժվել
Երևանի Բաղրամյան-Օրբելի խաչմերուկը շարունակում է փակ մնալ: Ոստիկանները ուժով որոշ երիտասարդների տեղափոխեցին խաչմերուկ մոտեցած ոստիկանական մեքենայի մեջ: Անցորդները, ակցիայի մասնակիցները տեղափոխվեցին ոստիկանական մեքենայի առջև` թույլ չտալով երիտասարդներին տանել:
Որոշ ժամանակ անց դեպքի վայր մոտեցավ երկրորդ ոստիկանական մեքենան: Ակցիայի մասնակիցները հարևանությամբ տեղակայված նստարանները բերեցին փողոցի երթևեկելի մասի մոտ:
