Ֆրանսիայի հրապարակում նստացույցը շարունակվում է, Նիկոլ Փաշինյանը Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում ցուցարարների հետ ցույց էր անում, հայտնում է Aravot.am-ը։ Նա պառկել էր Եռաբլուրից Քանաքեռ շարժվող 47 համարի երթուղային ավտոբուսի տակ եւ թույլ չէր տալիս առաջ շարժվել: Ուղեւորները դժգոհում էին, փորձում էին Փաշինյանին դուրս բերել ավտոբուսի տակից, Փաշինյանը պատասխանում էր, որ սա քաղաքական ակցիա է: Ուղեւորներից մեկը դժգոհեց, որ երեխային դասի է տանում. «Խի՞ պիտի ուսումը տուժի»: Փաշինյանը պատասխանեց՝ ուսումը մեկ-երկու օրով չի տուժի»: Նա խորհուրդ տվեց դասադուլ անել: Ուղեւորներից մեկն էլ վիճեց՝ «Մեկ ա, ոչ մի բան չի փոխվելու, հելի գնա՛»: Փաշինյանը չհամաձայնեց՝ «Շատ բան ա փոխվելու»: Երթուղայինի մեջ նաեւ զինվորականներ կային, նրանք ասացին, որ ուշանում են, ոտքով ո՞նց հասնեն Քանաքեռ. «Սահման ենք գնում մենք»: Փաշինյանը պատասխանեց, որ ինքն էլ է սահման գնացել: Զինվորականների խոսքով՝ «Ծառայության ենք մենք, թող գնանք»: Փաշինյանը հորդորեց մեքենայով գնալ, երթուղայինի առաջը փակ է:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։
Լուսանկարը՝Ֆոտոլուրի
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը