Սասնա ծռերն աջակցություն են հայտնում եւ առաջարկում նոր օրակարգ

Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր» խումբը հայտարարություն են տարածել, որում ասվում է. Մեծ հույսով և խանդավառությամբ հետևում ենք մեր արժանապատիվ քաղաքացիների սկսած ազատագրական պայքարին:Սիրելի՛ հայրենակիցներ, ողջունում և զորակցում ենք բոլորիդ՝ պայքարը կազմակերպող գործիչներիդ ու խիզախ քաղաքացիներիդ:Ողջունում ենք ժողովրդի սրտից բխող միասնության ու համախմբման կոչերը, մենք ևս կոչ ենք անում մոռանալ բոլոր տարաձայնությունները և համախմբվել, համերաշխության մթնոլորտի շնորհիվ ապահովել հաղթանակը: Չափազանցություն չթվա՝ ճակատագրական է պայքարի կազմակերպիչների պատասխանատվությունը, ուստի կարևոր է համայն հայության՝ հայրենաբնակներիս և Սփյուռքի մեր հայրենակիցների առավելապես գործուն աջակցությունը նրանց:Հաջողության և հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է չսահմանափակել օրակարգը, պայքարի ժամանակահատվածը և միջոցները:Մեր երկիրը զավթված է: Զավթիչը ռուսական կայսրության աջակցությամբ ժողովրդի իշխանությունը բռնությամբ յուրացրած և պետությունը որպես գաղութացման, կեղեքման ու իրավազրկման գործիք կիրառող ազգադավ ու ոճրագործ վարչակազմն է, որ գործում է հօգուտ գաղութարար Ռուսաստանի և իր կլանային շահերի:Այդ պատճառով պայքարի օրակարգը պետք է համապատասխանի խնդրին, այն է՝ ծառայի ռուս-թուրքական պայմանագրերով մեկ դար առաջ ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը և դրա վրա հիմնված ռուսական գաղութատիրությունը սպասարկող այսպես կոչված 3-րդ հանրապետության փոխարեն Հայրենիքի վերատիրացման և ազգային առաքելության վերաստանձնման և գործառույթն սպասարկող Նոր՝ Կուր-Արաքսյան Հանրապետության կայացմանը: Միայն այդպիսի ազատ ու ինքնիշխան Հանրապետությունը կարող է ունենալ ազատ քաղաքացի և ժողովրդավարություն, իրավական հասարակարգ և սոցիալական ապահովություն:Ըստ այդմ, պետք է չսահմանափակել նաև ժամանակը, պայքարել մինչև Ռուսաստանից կախյալության պորտալարը կտրվի, ինչի համար նպաստավոր է պահը:Ազգային դավաճանության և այլ ծանրագույն ոճիրների մեջ թաղված վարչակազմերը, որպես կանոն, չեն հեռանում խաղաղությամբ, ուստի պայքարի միջոցները ևս պետք է համարժեք ու արդյունավետ լինեն:Ոտքի՛, Հայ ժողովուրդ, ոտքի՛, Հայաստանի Քաղաքացի, համոզված եղեք՝ չկա՛ ռեժիմ, որ չխորտակվի ժողովրդի ուժից: Համախմբումը և ազգային օրակարգով առաջնորդվող հակառակորդին դիմադրելու վճռականությամբ տոգորված ազատագրական պայքարը միա՛յն հաղթանակով է պսակվելու:Մա՛հ ռեժիմին Մենք ենք տերը մեր երկրի

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video) Փաշինյանի գրպանի «տուզիկնե՞րն եք» դառնում, թե՞․․․ Սուրենյանցը՝ ՍԴ-ի դիմաց (video) Ադրբեջանն ու Թուրքիան «կռվի» մեջ են․․․ ինչու՞ Քըլըչը շատ արագ շնորհավորեց Ռուբինյանին․ Շահինյան (video) #ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ ՍԴ-ի մոտ. Ընդդիմադիրների աջակիցները հավաքվում են այնտեղ (video) Նիկոլի առաջ կոնկրետ հարց են դրել․ կա՛մ «խժռելու են», կա՛մ… (video) Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Չհամարձակվե՛ք․․․ դուք եք բացել այս «մարդա**րների» առաջ դուռը․ Անժելա Թովմասյան (video) «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած Իրանի 22-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին Գաղտնի ցուցակներ են եղել, ներկայացնում էին, թե հազարավոր մարդիկ ընտրակաշառք են բաժանել․ Վարդևանյան (video) Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Հունիսի 27-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել Սպառնալիքներ եղե՞լ են. «Շանթի Յուրան» ցուցմունք տվեց Աղվան Հովսեփյանի դեմ Ազգային ողբերգություն է լինելու, եթե Ռուսաստանը էդ քայլն անի․ Հովհաննես Շահինյան (video) Ֆոն դեր Լայենը կժամանի Երևան Երեկ մի տականքակույտ միջավայրում էի․ գիտե՞ք՝ վերջում ինչ է սպասվում․ Անժելա Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am