Սպիտակ տունը կզղջա՝ զգուշացնում է Թեհրանն ու սպառնում երկրի երեսից մաքրել Թել-Ավիվն ու Հայֆան

Հարեւան Իրանի շուրջ ուշագրավ իրադարձություններ են ընթանում: Երեկ ԵՄ-ն երկարաձգեց Իրանի դեմ պատժամիջոցները մինչև 2019թ. ապրիլի 13-ը: Որոշումն ընդունվել է՝ ի պատասխան Իրանում մարդու իրավունքների ոտնահարման և էական խախտումների: Ընդունված սահմանափակումները ներառում են 82 անձանց և մեկ կազմակերպության ակտիվների մուտքի և ժամանակավոր չեզոքացման թույլտվություն: Մասնավորապես, սառեցվել է սարքավորումների արտահանումը Իրան,  եթե առկա է ներքին ռեպրեսիաների համար օգտագործման հավանականությունը, ինչպես նաև հեռահաղորդակցության մոնիտորինգի սարքերը: ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Մայք Պոմպեոն Սենատում նշել է, որ ցանկանում է փոխել Իրանի միջազգային միջուկային համաձայնագիրը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը կաշխատի իր դաշնակիցների հետ լավագույն արդյունքների և լավագույն գործարքի ստացման համար: 2015թ. ստացված համաձայնության արդյունքում կասեցված ամերիկյան պատժամիջոցները, որոնք հայտնի են որպես Միացյալ համապարփակ գործողությունների ծրագիր, կվերսկսվեն, եթե Թրամփը կրկին չհրաժարվի դրանցից մայիսի 12-ին: Պոմպեոն նաև ասել է, որ նա միևնույն է առավել կոպիտ գործարք է պնդելու նույնիսկ այն դեպքում, եթե Թրամփը որոշի չհրաժարվել պատժամիջոցներից: ԱՄՆ-ը, քննարկելով Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ մտցնելու հնարավորության հարցը, ուշադիր հետևում է ողջ աշխարհում, հատկապես Սիրիայում նրա վարքագծին: Այս մասին օրերս նշեց ԱՄՆ ներկայացուցիչների պալատում ծախսերի մասով կոմիտեի լսումներում նշեց ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը: Թեհրանի պատասխանը ամերիկյան քաղաքականությանը բավական կոշտ է: Իրանի նախագահ Հասան Ռուհանին նշել է, որ Սպիտակ տունը կզղջա, եթե որոշի դուրս գալ Իրանի միջուկային ծրագրից. «Իրանը չի խախտի միջուկային գործարքը, բայց եթե ԱՄՆ-ն դուրս գա համաձայնագրից, նա անկասկած կզղջա այդ մասին։ Մեր պատասխանն ավելի հզոր կլինի, քան կարող է պատկերացնել»։ Հիշեցնենք․ 2015թ. հուլիսին ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Չինաստանը՝ Գերմանիայի հետ միասին Իրանի միջուկային հարցի կարգավորման շուրջ համաձայնության են հանգել։ Դրա համաձայն՝ Իրանն ազատվում է միջուկային ծրագրի հետ կապված բոլոր պատժամիջոցներից՝ պայմանով, որ Թեհրանն ինքը սահմանափակի այդ ծրագիրը։ Համաձայնագրի պայմանները անդամ երկրներն ամփոփել են Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրում։ Գործարքն ուժի մեջ է մտել 2016-ի հունվարից։ Իսկ Իրանի բարձրաստիճան հոգևորական Ահմադ Խաթամին քարոզի ժամանակ հայտարարել է, որ «Հեզբոլլահը» այնպիսի զենք ունի, որ կարող է ամբողջությամբ Իսրայելի երկու խոշոր քաղաք ոչնչացնել: Իր հայտարարությամբ Ահմադ Խաթամին մեկնաբանել է Իսրայելի կառավարության հաղորդագրություններն այն մասին, որ հաջորդ տարի հնարավոր է լուրջ հակամարտություն սկսվի «Հեզբոլլահի» հետ: Իրանական այաթոլլան հայտարարել է, որ 2006թ. Լիբանանյան պատերազմի ժամանակ Իսրայելն արդեն «փորձել է իր հնարավորությունը» և պարտություն է կրել: Եթե ուզում եք, որ երկրի երեսից մաքրենք Հայֆան ու Թել-Ավիվը, կարող եք նորից փորձել ձեր ուժերը… Մենք հրթիռներ ենք կառուցում, և մենք մեծացնելու ենք մեր հրթիռների հեռավորությունը, որպեսզի Սպիտակ տան բնակիչներին զրկենք հանգիստ քնից: Իրանցի հոգևորականը նշել է, որ Հայֆան ու Թել-Ավիվը «ուրվական քաղաքների» վերածելու համար օգտագործվելու է 70 կիլոմետրանոց շառավղով համազարկային կրակի ռեակտիվ համակարգը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 40 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am