Ալիևը սպառնում է՝ «օկուպացված տարածքներում կծածանվի ադրբեջանական դրոշը», իսկ դիտորդները մեղադրվում են «հայերի շահերը սպասարկելու» մեջ

Ադրբեջանում ազատ ընտրությունների անցկացումն անհնարին է «Ադրբեջանում տիրող քաղաքական միջավայրում ազատ և արդար ընտրությունների անցկացումն անհնարին է», նախօրեին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում նման հայտարարությամբ են հանդես եկել ապրիլի 11-ի նախագահական ընտրությունների ընթացքին հետևած միջազգային դիտորդները: «Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները կայացել են սահմանափակումներով աչքի ընկնող քաղաքական միջավայրում և այնպիսի օրենքների առկայության պայմաններում, որոնք կրճատում են մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները»,- ըստ «Ազատության»՝ նշված է ԵԱՀԿ դիտորդների տարածած հայտարարության մեջ: «Ընտրարշավն աչքի ընկավ բազմակարծության բացակայությամբ: Դա վերաբերում էր նաև ադրբեջանական լրատվամիջոցներին: Ընտրությունների առանձնահատկություններից էր իրական ազատության բացակայությունը»,- նաև նշում են արևմտյան դիտորդները` արձանագրելով, որ թե՛ քվեարկության ընթացքը, և թե՛ քվեների հաշվարկն աչքի ընկան լուրջ խախտումներով: Այս մասին, մասնավորաբար, հայտարարել է դիտորդական առաքելության ղեկավարներից մեկը` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի անդամ Նիլզա Դե Սենան: «Քվեարկության օրը մենք արձանագրել ենք օրենքով սահմանված պարտադիր ընթացակարգերի համատարած անտեսում, թափանցիկության բացակայություն, նաև մի շարք լուրջ ընտրախախտումներ, այդ թվում՝ քվեատուփերի լցոնման դեպքեր»,- նշել է Դե Սենան: «Քվեների հաշվարկը բացասական է գնահատվել դիտարկված ընտրատեղամասերի ավելի քան 50 տոկոսում` հիմնականում կանխամտածված կեղծիքների և օրենքով սահմանված ընթացակարգերի անտեսման պատճառով»,- հավելում են դիտորդները: Մամուլի ասուլիսին ներկա իշխանամետ լրագրողներին դիտորդների հրապարակած գնահատականներն ակնհայտորեն դուր չեն եկել: Նրանք նախ ընդհատել են դիտորդների ասուլիսը` նրանց մեղադրելով հայերի շահերը սպասարկելու, զեկույցում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու մեջ, ապա պահանջել փոփոխության ենթարկել ողջ փաստաթուղթը: ԵԱՀԿ դիտորդները ստիպված են եղել 20 րոպեով ընդհատել զեկույցի հրապարկումը: Այն սրահ, որտեղ ընթանում էր մամուլի ասուլիսը, նրանք վերադարձել են միայն կարգուկանոնի պահպանման հստակ երաշխիքներ ստանալուց հետո: Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, պնդում է, որ ապրիլի 11-ի քվեարկությունը համապատասխանել է բոլոր միջազգային նորմերին: Նախագահական ընտրությունների առաջին արդյունքներն այս կառույցը հրապարակեց երեկ ուշ երեկոյան` տեղամասերի փակվելուց մի քանի ժամ անց: Դրանց համաձայն` Իլհամ Ալիևի օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած Ադրբեջանի քաղաքացիների 86 տոկոսը: Առաջադրված թեկնածուներն աննշան թվով քվեներ են ստացել, առավելագույնը՝ 3,5 տոկոս: Ըստ Ալիևի՝ «ադրբեջանական բանակը ազատագրել է հողերի մի մասը» ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովի հայտարարությունից հաշված րոպեներ անց ադրբեջանական հեռուստաալիքները հեռարձակեցին Իլհամ Ալիևի հետևյալ ուղերձը: «Այսօր Ադրբեջանի ժողովուրդը քվեարկեց կայունության, անվտանգության և զարգացման օգտին»: Ալիևը կրկին պնդել է, թե իր պաշտոնավարման ընթացքում Ադրբեջանը լուրջ հաջողություններ է արձանագրել նաև Հայաստանի հետ հակամարտության ընթացքում: «Մենք լուրջ դիվանագիտական հաղթանակներ ենք արձանագրել: Միաժամանակ, մենք մեծ հաղթանակի ենք հասել ռազմի դաշտում: Ադրբեջանցի զինվորը, ադրբեջանական բանակը ազատագրեցին մեր հողերի մի մասը: Կգա մի օր, երբ այսօր դեռևս օկուպացիայի տակ գտնվող տարածքներում ևս կծածանվի ադրբեջանական դրոշը և այնտեղ էլ նախագահական ընտրություններ կանցկացվեն», նշել է Ալիևը: Այն նույն ժամերին, երբ ադրբեջանական հեռուստաընկերությունները հեռարձակում էին երկրի ղեկավարի ուղերձը, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը փողոց է դուրս բերել իր անդամներին` տոնելով Իլհամ Ալիևի չորրորդ վերընտրությունը: «Ենի Ազերբայջանի» անդամները կուսակցական դրոշներ կրող մեքենաներով մի քանի ժամ շարունակ երթևեկում էին քաղաքի կենտրոնական փողոցներով, կուսակցության գրասենյակի մոտ էլ տոնական համերգ էր կազմակերպվել: Ադրբեջանական ընդդիմությունը, սակայն, չի ընդունում ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը: Ընդդիմադիր մի շարք կուսակցությունների միավորող «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» երեքշաբթի ուշ երեկոյան հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ ապրիլի 11-ի ընտրությունները չեն համապատասխանել ո՛չ Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորություններին, ո՛չ էլ երկրի սահմանադրության դրույթներին: Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև «Մուսավաթ» կուսակցությունը` նշելով, որ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումն ի սկզբանե հակասահմանադրական է եղել: Արդեն երկու օրից՝ ապրիլի 14-ին ադրբեջանական ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի` բողոքելով նախագահական ընտրությունների կեղծման դեմ: Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների դեմ ուղղված հանրահավաք է իրականացնելու: Ազգային խորհուրդը ակցիայի անցկացման թույլտվություն ստանալու համար դիմել է Բաքվի քաղաքապետարան, դիմումը բավարարվել է: Հանրահավաքը տեղի է ունենալու ապրիլի 14-ին Բաքվի Յասամալի շրջանում: Թամար Բագրատունի

դիտվել է 41 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am