«Կրակում եք՝ կրակեք, ես կանգ չեմ առնելու». Փաշինյան
|
«Հույս ունեմ, որ կունենանք համերաշխություն, մինուս Սերժ Սարգսյան, իսկ դրա համար պետք է համախմբվել ու պայքարել միահամուռ ուժերով: ՀՀ-ում չկա դուռ, որ փակ կլինի մեր առաջ՝ լինի Հանրային ռադիոն, ԵՊՀ-ն, թե Աժ-ն, դրա համար ասում ենք՝ քայլ արա, մերժիր Սերժին: Պարզ է, որ ԱԺ-ն պիտի փորձի Սերժ Սարգսյանին ընտրել ՀՀ վարչապետ, մեր խնդիրը հստակ է՝ հավաքվել էստեղ տասնյակ հազարներով ու շարժվել դեպի ԱԺ, շրջափակել այն, որպեսզի որևէ ՀՀԿ-ական չկարողանա մտնել ներս: Ես ասելու եմ՝ կրակում եք, կրակեք, ես կանգ չեմ առնի ձեր ապօրինության ու լկտիության առաջ: Անցնելու ենք ոստիկանական պատնեշներն՝ առանց որևէ բռնության»,- Երևանի Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
|
