Հրապարակը պատրաստ է, որն է լինելու Փաշինյանի քայլը

Այսպիսով՝ Երեւանում մեկնարկեց Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը, որի լոկոմոտիվը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է՝ ի դեմս 2008 թվականի համաժողովրդական պայքարի առանցքային դեմքերից մեկի՝ Նիկոլ Փաշինյանի: Տասն օրից ավել է ՔՊ-ի Իմ Քայլը նախաձեռնությունը Հայաստանի մի շարք մարզեր ոտքով կտրել-անցնելուց հետո այսօր, վերջապես, վերադարձավ մայրաքաղաք, որտեղ Փաշինյանին եւ քայլարշավի մասնակիցներին  դիմավորեցին հազարավոր քաղաքացիներ: Որքան էլ անհավանական էր թվում, սակայն Ազատության հրապարակին այսօր վերադարձավ պայքարի ու հեղափոխության շունչը, որն այդ հրապարակից վերացել էր վերջին տարիներին ու թվում էր, թե չի վերադառնալու դեռ երկար տարիներ : Այդ հրապարակն այնպիսի քաղգործիչներ ու արկածներ է տեսել, այնքան հիասթափություններ, որ ամենալավատեսական պատկերացումները չէին կարող ենթադրել, որ հրապարակում մոտ հինգ հազարի հասնող բազմություն կհավաքվեր:  Իհարկե, ոչ վաղ անցյալում էլ, երբ հարթակում Ծառուկյանի առաջնորդությամբ ընդդիմության դերում եռյակ-քառյակն էր, այդ հրապարակում գուցեեւ ավելի շատ մարդ էր հավաքվել, քան այսօր է, բայց սակայն հեղափոխական էներգիան այդպես էլ իր առավելագույն վիճակին չհասավ, քանզի գործողություններ պահանջողը քաղաքացին չէր: Դժվար է  հիմա դատողություններ ու կանխատեսումներ անել, թե ինչով կավարտվի Փաշինյանի ղեկավարած պայքարը, սակայն ակնհայտ է, որ նա դասեր է քաղել անցյալի սխալներից: Նա ըստ ամենայնի չի պատրաստվում էներգետիկ միջավայրը կողպել Ազատության հրապարակում ու խեղդել այն փակ տարածության մեջ, ինչպես ժամանակին Ազատության հրապարակի փակ տարածության մեջ ցնդեց 2008-ի եփվող զանգվածի հեղափոխական էներգիան ու արդյունքը եղավ Մարտի 1-ը: Նիկոլ Փաշինյանն այն էներգիան ի տես  է հանել  մայրաքաղաքի փողոցներին, որտեղ յուրաքանչյուրն ապահովագրված չէ վարակվելու այդ էներգիայով: Չէ՞ որ այդ <<վարակի>> համար ՀՀ միջին վիճակագրական քաղաքացու թույլ իմունիտետը պարարտ հող է՝ սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակ, անիրավություն, արտագաղթ: Փաշինյանը գրեթե բացահայտել է իրենց ճանապարհային քարտեզը, շրջափակել շենք-շինություններ, փակել խանութներ, ներխուժել կրթօջախներ, մի խոսքով՝ էներգիան մտցնել ամենուր ու ոչ միայն մայրաքաղաքը, այլ ողջ երկիրը դարձնել Ազատության հրապարակ: Արդյոք Փաշինյանը հոգացել է նաեւ ապագա գործողությունների մասին, որոնք ինչպես նախկինում է եղել, շարժումը  չեն տանի դեպի մարում, այլ նոր օջախներ կբորբոքեն՝ կլանելով իշխանությանն իրենց բոցերում: Ի  վերջո, այսօր, ինչպես միշտ,  Հայաստանում շարքային պայքարող ու գիտակից քաղաքացին ապացուցեց, որ գրեթե անհնար է իր ներսում կոտրել պայքարի ոգին ու մի թեթեւ շանսի դեպքում նա պատրաստ է պայքարել հանուն նոր Հայաստանի: Լինի դա ընտրություն, թե հանրահավաք, նա կատարում է իր քայլը, ընտրում իշխանությանն այլընտրանք,  գնում այն ուղղությամբ, որտեղ  փոքրիկ հույսի նմուշ է նշմարվում: Ո՞ւր կտանի այս անգամ ընդդիմությունը Հայաստանի ընդվզող, իրավատեր քաղաքացուն, ցույց կտա ժամանակը, միայն թե այս անգամ էլ չկրկնվի նախորդների սխալը եւ որոշողը լինի ոչ թե հրապարակն, այլ ընդդիմության լիդերները: Այդ պարագայում Նիկոլ Փաշինյանի հայտարարած 50 հազարի փոխարեն մի քանի հազար հաստատակամ քաղաքացիներով էլ կարելի է իրագործել ապրիլյան այդքան  հեղափոխությունը: Անի Սահակյան

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am