Հանրային ռադիոյի շենքում, Ամերիկյան համալսարանում և որոշ բնակելի շենքերում վթարի պատճառով է, որ այս պահին էլեկտրաէներգիա չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԷՑ մամուլի քարտուղար Նատալիա Սարջանյանը:
Դիտարկմանը, որ դա տեղի ունեցավ հենց այն պահին, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը և իր աջակիցները գտնվում էին Հանրային ռադիո շենքում, արդյոք այդտեղ դիտավորություն չկա, ՀԷՑ մամուլի քարտուղարը պնդեց, որ դա էլեկտրաէներգիայի վթարային անջատում էր:
Նատալիա Սարջանյանը հավելեց, որ այս պահին բնակելի հատվածում էլեկրտաէներգիան միացրել են, աշխատանքներ են տարվում Հանրային ռադիոյի և Ամերիկյան համալսարանի շենքում էլեկտրաէներգիան վերականգնելու համար:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը իր աջակիցների հետ մուտք էր գործել Հանրային ռադիոյի շենք և ուղիղ եթեր էին պահանջում, սակայն նրան հրաժարվեցին եթեր տրամադրել, այնուհետև լույսերն անջատեցին:
Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցների ուղիղ եթերով հանդես եկավ հայտարարությամբ:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը