Ներիշխանական խոհանոցում թեժ է. «ՀԺ»
Ներիշխանական խոհանոցում թեժ է: «ՀԺ»-ն հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ իշխանության ամենավերին օղակներում քննարկվում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին Քուվեյթում Հայաստանի դեսպան նշանակելու հարցը: Նույն աղբյուրները հայտնում են, որ Զաքարյանը կտրականապես դեմ է Քուվեյթ տեղափոխվելուն եւ մասնավոր քննարկումների ժամանակ ասել է, թե դիմում կգրի ու կմնա Հայաստանում: Մեզ հայտնի դարձավ, որ հիմա էլ քննարկվում է Օդեսայում ՀՀ հյուպատոս Գեորգի Մուրադյանին Քուվեյթում ՀՀ դեսպան նշանակելու հարցը: Վերջինս, ի դեպ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմի ներկայացուցիչ է համարվում եւ հասցրել է հյուպատոս աշխատելու շրջանում մի քանի սկանդալային պատմություննների մեջ ընկնել: Իսկ Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, ամենայն հավանականությամբ, դեսպան կնշանակվի Հունաստանում: Այս պահին կարծես թե միանշանակ է, որ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում նշանակվելու է Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: ՎՊ-ն, սակայն, կկոչվի Հաշվեքննիչ պալատ եւ կունենա բոլորովին այլ ֆունկցիաներ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
