Թրամփը փոշմանե՞ց. Սիրիայի վրա հարձակման ժամկետները պարզ չեն

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Սիրիայում հարձակման համար ժամկետներ ինքը չի սահմանել: «Ես երբեք չեմ ասել, թե երբ է տեղի ունենալու հարձակումը: Դա կարող է լինել շատ շուտով, բայց և՝ ոչ այնքան շուտով», «Թվիթերում» գրել է Թրամփը՝ այդպիսով ցրելով մտավախությունները, թե Վաշինգտոնն առաջիկայում կարող է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Սիրիայում: «Ամեն դեպքում՝ իմ ղեկավարած վարչակազմը մեծ աշխատանք է կատարել տարածաշրջանը «Իսլամական պետությունից» ազատագրելու համար», - նաև գրել է Թրամփը, հարցնելով ՝ և ո՞ւր է ԱՄՆ-ին հասանելիք շնորհակալությունը»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր արագ և վճռական քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան Սիրիայի Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման, որի հետևանքով, ըստ մարդասիրական կազմակերպությունների, շուրջ յոթ տասնյակ խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ կանայք ու երեխաներ: Դամասկոսը հերքում է իր մասնակցությունն այդ միջադեպին: Սիրիայում վերջին իրադարձություններն ավելի են սրել սիրիական ռեժիմին աջակցող Մոսկվայի և Արևմուտքի միջև տարաձայնությունները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քիմիական հարձակման մասին հաղորդումներից հետո խոստացել էր անարձագանք չթողնել դրանք, միևնույն ժամանակ, չհստակեցնելով Սիրիայի հետ կապված՝ Վաշինգտոնի հետագա ծրագրերը: «Միացյալ Նահանգները Սիրիայում ռազմական գործողությունների մի քանի տարբերակ ունի»,- միայն ասել էր Թրամփը: Նախօրեին, սակայն, ամերիկացի առաջնորդը որոշ փակագծեր բացեց՝ Ռուսաստանին զգուշացնելով մոտալուտ հրթիռային հարձակման մասին: «Պատրաստվի՛ր, Ռուսաստա՛ն, որովհետև հրթիռները, որոնք լինելու են ավելի լավը և խելացի, գալու են»,- «Թվիթերում» գրել էր ԱՄՆ նախագահը, հավելելով՝ «Դուք չպետք է լինեք գազասպան կենդանու գործընկերը, ով սպանում է իր ժողովրդին և հաճույք ստանում»: Մոսկվան, ի պատասխան, զգուշացրել է, որ ԱՄՆ-ի կողմից նման քայլը լուրջ հետևանքներ կունենա: Ռուսաստանի արտգործնախարարությունը նաև կոչ է արել հրթիռներն ուղարկել ահաբեկիչների, այլ ոչ թե Սիրիայի օրինական կառավարության վրա: Ենթադրյալ քիմիական հարձակման հետ կապված՝ համարժեք պատասխանով է սպառնում նաև Փարիզը: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, թե «ապացույցներ ունի» առ այն, որ սիրիական իշխանությունները քիմիական զենք են օգտագործել: Թե ով է Ելիսեյան պալատի ղեկավարի աղբյուրը և ինչ ապացույցների մասին է խոսքը, Մակրոնը չի հստակեցրել: Սակայն նա հայտարարել է, թե Ասադի գործողություններն «անհետևանք չեն մնա»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն, իր հերթին, հայտարարել է, թե «հստակ է», որ Սիրիան ոչնչացնում է քիմիական զենքի իր պահուստները: Մերկելի խոսքով, սակայն, Գերմանիան չի պատրաստվում միանալ Սիրիայում ռազմական գործողություններին: Ենթադրյալ քիմիական հարձակումից հինգ օր անց Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցող Ռուսաստանի պաշպանության նախարարությունը հայտարարում է՝ Դուման զինյալներից ազատագրված է: «Սիրիական կառավարական բանակի դեմ մարտնչող զինված խմբավորումների՝ Արևելյան Գութայում վերջին հենակետը համարվող Դումայում իրավիճակը կարգավորվում է, քաղաքն անցել է Սիրիայի կառավարության վերահսկողության տակ»,- ըստ «Ազատության»՝ հաղորդում է ռուսական կողմը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 10 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am