ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանին հրամցնելով որպես անփոխարինելի վարչապետ՝ ցույց է տալիս իր սնանկությունը. հայտարարություն

ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանին հրամցնելով որպես անփոխարինելի վարչապետ՝ ցույց է տալիս իր սնանկությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «2018թ. ապրիլի 11-ին, Հայաստանի hանրապետական կուսակցությունն (ՀՀԿ) իր գործադիր մարմնի նիստում ամփոփել է Սերժ Սարգսյանի տասը տարվա նախագահական կառավարման արդյունքները: Նիստին նաեւ քննարկվել է ՀՀԿ կողմից առաջադրվող վարչապետի թեկնածության հարցը: ՀՀԿ խոսնակ Շարմազանովի խոսքով, քննարկումն անցել է միասնության, համերաշխության մթնոլորտում եւ բոլորն առանց բացառության ընդունել են Ս.Սարգսյանի թեկնածության վերաբերյալ առաջարկությունը: ՀՀԿ գործադիր նիստը Սերժ Սարգսյանից բացի այլ անուն չի քննարկել, այլ կարծիքներ չեն հնչել, չեն եղել եւ որեւէ մեկի մտքով չի էլ անցել: ՀՀԿ խոսնակը հայտարարել է, որ ՀՀԿ-ն չունի «ավելի պատասխանատու», «ավելի պատրաստված», «ավելի փորձառու», «ավելի իմաստուն», «մարտահրավերներին ավելի ճիշտ դիմակայելու եւ պետությունն ու գործադիր մարմինն առաջնորդելու ավելի պատրաստ» թեկնածու, քան Սերժ Սարգսյանը: Նա նշել է, որ հասարակությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքում կառավարություն ձեւավորելու մանդատը մինչեւ 2022 թվականը տվել է ՀՀԿ-ին, ուստի վերջինս առաջնորդվելով իր «միակ պատվիրատուի»՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատվերով առաջադրելու է Ս.Սարգսյանի թեկնածությունը: ՀՀԿ գործադիր մարմնի նիստի առնչությամբ հարկ ենք համարում նշել հետեւյալը. Ս.Սարգսյանն իր կառավարման 10 տարիների համար հաշվետու եւ պատասխանատու պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջեւ, այլ ոչ թե ընդամենը քննարկի արդյունքներն իր կուսակիցների հետ։ ՀՀԿ-ն ընտրություններում ստացել է առավել ձայներ ոչ արդար մրցակցության պայմաններում եւ համատարած ընտրակաշառքի միջոցով՝ օգտագործելով վարչական ռեսուրսները, ինչի խոսուն ապացույցն են ՀՀԿ օգտին ձայներ ապահովելու նպատակով ՍԱՍ խանութների ցանցում աշխատողների վրա գործադրվող ճնշումների եւ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ակտիվ ներգրավման վերաբերյալ բացահայտումները: 2017թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ցուցակը ղեկավարել է ոչ թե Ս.Սարգսյանը, այլ կուսակցության ուրիշ գործիչներ: Վերջինիս անունը նույնիսկ չի օգտագործվել ՀՀԿ նախընտրական քարոզչության նյութերում, թերեւս հաշվի առնելով Ս.Սարգսյանի ցածր վարկանիշը: Ուստիեւ, ՀՀԿ օգտին քվեարկող եւ որեւէ քաղաքացի իր ձայնը չի տվել Ս.Սարգսյանին: ՀՀԿ-ն եւ նրա խոսնակը Ս.Սարգսյանին համարում են․ «պատասխանատու»՝ այն դեպքում, երբ նա ակնհայտ ստախոս է եւ չի իրականացնում նույնիսկ հրապարակային կերպով տված իր խոստումները: Ս.Սարգսյանն հրաժարվում է ՀՀ վարչապետ չառաջադրվելու իր իսկ տված խոստումից: Հիշեցնում ենք նաեւ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման, Երեւան-Ստեփանակերտ թռիչքուղու բացման, նոր ատոմակայանի կառուցման, աղետի գոտու վերականգնման մասին նրա սին խոստումները. «պատրաստված»՝ այն դեպքում, երբ նա առանց գրված տեքստի չի կարողանում ձեւակերպել իր խոսքը եւ հայտնվում է զավեշտալի ու անհարմար վիճակներում: Զորօրինակ՝ Վլադիմիր Պոզների հետ հարցազրույցը կամ քաղաքացիների հետ ոչ պաշտոնական շփումները․ «փորձառու»՝ այն դեպքում, երբ նրա ապաշնորհ տնտեսական քաղաքականությունը Հայաստանի արտաքին պարտքը 1.9 մլրդ դոլարից հասցրել է 6.8 մլրդ դոլարի. «իմաստուն»՝ այն դեպքում, երբ Ֆրիդոմ Հաուսի «Անցումային փուլում գտնվող պետությունների 2018թ.» զեկույցի համաձայն Հայաստանը մոտեցել է լիովին կոնսոլիդացված ավտորիտար երկրների՝ Ադրբեջանի, Բելառուսի, Ռուսաստանի եւ Միջին Ասիայի բռնապետությունների խմբին. «մարտահրավերներին ճիշտ դիմակայելու պատրաստ»՝ այն դեպքում, երբ 2016թ. ապրիլյան պատերազմում 800 հա տարածքի կորուստը սկզբում փորձել է թաքցնել, այնուհետ այն անվանել է անպետք ու ամայի տարածք․ «պետությունն առաջնորդելու պատրաստ»՝ այն դեպքում, երբ մի գիշերվա մեջ ՌԴ նախագահ Պուտինի ճնշման տակ նա կտրուկ շրջել է Հայաստանի զարգացման կուրսը եւ երկիրը հայտնվել է Եվրասիական տնտեսական միության կազմում: Այսքանից հետո ՀՀԿ-ն Ս.Սարգսյանին հրամցնում է որպես միակ եւ անփոխարինելի վարչապետ՝ ցույց տալով կուսակցության սնանկությունը, ինչպես նաեւ իր անպատասխանատվությունը պետության եւ քաղաքացիների առաջ: Ս.Սարգսյանը իշխանության է եկել 2008թ. մարտի 1-2-ի սպանդի միջոցով, եւ իր իշխանությունը վերահաստատել է 2013թ. կեղծված նախագահական ընտրությունների միջոցով: 2015թ.-ին նա կեղծված հանրաքվեի միջոցով փոխել է սահմանադրությունը եւ կառավարման համակարգը եւ այժմ պատրաստվում է իշխանության վերադառնալ վարչապետի կարգավիճակով՝ փաստացի պահպանելով նախկին նախագահի հիմնական լիազորությունները: #ՄերժիրՍերժին նախաձեռնությունը հայտարարում է, որ իր վերջնանպատակն է Հայաստանի Հանրապետությունը տեսնել որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն: Այս ճանապարհին ներկայիս հիմնական խոչընդոտը ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածու Սերժ Սարգսյանն է, որի վերարտադրության պարագայում շարունակվելու է երկրի կողոպուտը, ժողովրդի հարստահարումը, պետության թուլացումը եւ արտագաղթը:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video) Փաշինյանի գրպանի «տուզիկնե՞րն եք» դառնում, թե՞․․․ Սուրենյանցը՝ ՍԴ-ի դիմաց (video) Ադրբեջանն ու Թուրքիան «կռվի» մեջ են․․․ ինչու՞ Քըլըչը շատ արագ շնորհավորեց Ռուբինյանին․ Շահինյան (video) #ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ ՍԴ-ի մոտ. Ընդդիմադիրների աջակիցները հավաքվում են այնտեղ (video) Նիկոլի առաջ կոնկրետ հարց են դրել․ կա՛մ «խժռելու են», կա՛մ… (video) Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Չհամարձակվե՛ք․․․ դուք եք բացել այս «մարդա**րների» առաջ դուռը․ Անժելա Թովմասյան (video) «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած Իրանի 22-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին Գաղտնի ցուցակներ են եղել, ներկայացնում էին, թե հազարավոր մարդիկ ընտրակաշառք են բաժանել․ Վարդևանյան (video) Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Հունիսի 27-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել Սպառնալիքներ եղե՞լ են. «Շանթի Յուրան» ցուցմունք տվեց Աղվան Հովսեփյանի դեմ Ազգային ողբերգություն է լինելու, եթե Ռուսաստանը էդ քայլն անի․ Հովհաննես Շահինյան (video) Ֆոն դեր Լայենը կժամանի Երևան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am